ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Սփյուռք» ամառային դպրոցը կգործի հուլիսի 8-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում

17 հունվարի, 2013 | 23:30

ԵՐԵՎԱՆ.-Հունվարի 17-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանի մամուլի ասուլիսը` ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի համար կադրերի պատրաստման և վերապատրաստման «Սփյուռք» ամառային դպրոց 2013թ. ծրագրի վերաբերյալ, որին մասնակցեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր   Ռ. Մարկոսյանը: Այս մասին տեղեկացնում է սփյուռքի նախարարության մամուլի վարչությունը։

Պարոն Մխիթարյանը նշեց, որ ծրագիրը ՀՀ սփյուռքի նախարարությունը սկսել է իրականացնել 2011 թվականից երկու ուղղությամբ` երիտասարդ առաջնորդների և լրագրողների ամառային դպրոցներ, որոնց մասնակցել է շուրջ 50 սփյուռքահայ:

Ի սկզբանե ծրագրի նպատակն է եղել աջակցել Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև` համայնքների ինքնակազմակերպմանը, ստեղծել փոխադարձ ճանաչողական դաշտ, կապել Հայրենիքի հետ:

2012թ. Երևանի պետական համալսարանի հետ համատեղ հիմնվեց  «Սփյուռք» ամառային դպրոցը` հինգ ուղղություններով` Հայոց լեզվի արագացված ուսուցում (արեւմտահայերեն և արեւելահայերեն և լեզվի իմացության մակարդակին համապատասխան խմբերով), ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վերապատրաստում, կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների վերապատրաստում, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների պատրաստում ու Սփյուռքի լրագրողների վերապատրաստում:

Այս հինգ ուղղություններով նախատեսված 70 մասնակցի փոխարեն «Սփյուռք» ամառային դպրոցը 2012 թ. 20 երկրից ընդունեց 131 սփյուռքահայ:

Համահայկական ծրագրերի վարչության պետը նշեց նաև, որ 2012թ. ծրագիրն  ունեցավ աջակիցներ, որոնցից էին  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը:

Տպագրվեց «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոց 2011-2012» դասընթացի մասնակիցների այցելությունների ու հանդիպումների, արշավների և արկածների մասին պատմող ալբոմ:

Պարոն Մխիթարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում «Սփյուռք» ամառային դպրոցի գործունեության ապահովումը, հայապահպանությունը խթանելու նպատակով Սփյուռքի հայկական կառույցների ներկայացուցիչների մասնագիտական որակների բարձրացումը դարձել է 2013թ. ՀՀ Կառավարության գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Ասուլիսի ընթացքում մասնակիցներին տրվեց ՀՀ սփյուռքի նախարարության հրատարակած Ամառային դպրոցի մասին պատմող պատկերազարդ թերթոնը, իսկ վարչության պետը ներկայացրեց 2013թ. ծրագրի իրականացման ժամանակացույցը. մասնակիցների ընտրությունը կկատարվի մինչև մայիս ամսվա վերջ, իսկ դասընթացները կկազմակերպվեն հուլիսի 8-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում:

Այս տարի ևս «Սփյուռք» ամառային դպրոցը կիրականացվի 5 ուղղությամբ:  Կկատարելագործվի դասավանդման մեթոդիկան, կընդլայնվի  թեմատիկ ընդգրկումը, մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը:

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր   Ռ. Մարկոսյանը նշեց, որ Հայաստանի մայր բուհը, հանդիսանալով հայագիտության կետրոններից մեկը, խիստ կարևորում է «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը: «Շատ կարևոր են համալսարանականների և Սփյուռքի մեր մասնակիցների շփումները: Նրանք մտերմանում են իրար հետ և արդյունքում ունենք համատեղ իրականացված մի շարք հետաքրքիր ծրագրեր, նախաձեռնություններ ինչպես Հայրենիքում, այնպես էլ` Սփյուռքում», – ընդգծեց ԵՊՀ պրոռեկտորը:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Սփյուռք» ամառային դպրոցը հանդիսավորապես փակվեց
2. «Սփյուռք» ամառային դպրոցի երեք դասընթացների փակման արարողությունը
3. ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ» 2016
4. Կայացավ «Սփյուռք» ամառային դպրոց – 2015» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը
5. Ամփոփվեց «Սփյուռք» ամառային դպրոց 2013թ ծրագիրը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: