ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սփյուռքի նախարարությունը հանդես է եկել նոր կոչով՝ «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»

11 նոյեմբերի, 2016 | 07:36

poster-karabaxi-hamarՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՉ  

Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ 2016թ. հոկտեմբերի 20-24-ը Երևանում և Ստեփանակերտում կայացած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցները որոշեցին համահայկական լրատվամիջոցներով սկսել «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը:

Շարժման նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի և նրա ժողովրդի տնտեսական, սոցիալական բարելավման գործին և բարեկեցությանը:

Այս նպատակով կոչ ենք անում 2017թ. սփյուռքյան համայնքների կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները նվիրել Արցախին (փառատոններ, մշակութային երեկոներ, մրցույթներ, արյունատվչության ձեռնարկներ, համերգներ, ցուցահանդեսներ, դրամահավաքներ և այլն), ինչպես դա արվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Ուզում ենք, որ 2017 թվականը համայն հայության համար դառնա Արցախի տարի…

Նախարարությունը բացել է ֆեյսբուքյան էջ, որտեղ հրապարակվելու են սփյուռքյան համայնքների և սփյուռքահայ անհատների կողմից Արցախի համար իրականացվող բոլոր միջոցառումները: Իրականացվող ձեռնարկները հրապարակվելու են նաև նախարարության «Հայերն այսօր» էլ. լրատվամիջոցի համապատասխան բաժնում` www.hayernaysor.am:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին՝ What Are You Doing for Karabakh? և հետևեք շարժման գործընթացին՝ մաս կազմելով այս հիանալի համահայկական ձեռնարկին: Ձեռնարկները մեկնարկելու և հայկական աշխարհում հանրայնացնելու նպատակով յուրաքանչյուրիդ խնդրում ենք լուսանկարվել՝ պարզելով «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» ցուցապաստառը (կցված է) և ուղարկել մեզ՝ ֆեյսբուքյան էջում և լրատվամիջոցներում հրապարակելու և տարածելու համար:

Մենք հավատում ենք, որ հայկական Սփյուռքի և Հայաստանի միասնական ներուժով կարող ենք զորավիգ լինել Արցախում ապրող մեր քույրերին ու եղբայրներին:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
4. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
5. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
6. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
7. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
8. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
9. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
10. «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: