ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սփյուռքի նախարարություն-«Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկություն. կնքվեց Համագործակցության համաձայնագիր

28 հոկտեմբերի, 2014 | 14:39

 Razmik panosian hranush hakobyanՀոկտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հետ Համագործակցության համաձայնագրի կնքման արարողությունը, որին մասնակցեցին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և «Գալուստ Կյուլպենկյան» հաստատության Հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը:

Ողջունելով պատվավոր հյուրին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  մասնավորապես նշեց. «Արդեն մեկուկես տարի է, ինչ պարոն Փանոսյանը ղեկավարում է  «Գալուստ Կյուլպենկյան» հաստատության Հայկական համայնքների բաժանմունքի տնօրենի պատվավոր պաշտոնը և այն եզակի պատոնյաներից է, որ այդ ժամանակահատվածում շրջագայեց հայկական սփյուռքում ու կարիքների ճիշտ գնահատում կատարեց: Ուսումնասիրելով հայկական համայնքներում իրականացվող Razmik Panosian HRanush HAKOBYAN 2ծրագրերի արդյունավետությունը՝ իր առաջարկությունները ներկայացրեց  հիմնարկության ղեկավարությանը:

Որպես գերատեսչության ղեկավար՝ շնորհակալ եմ «Գալուստ Կյուլպենկյան» հաստատությանը, որ հայկական սփյուռքում ճիշտ կազմակերպված աշխատանքներ է իրականացնում: Արդյունավետ ծրագրեր են իրականացնում նաև Հայաստանում այլ կառույցների՝ Մատենադարանի, Գիտությունների ակադեմիայի, ԵՊՀ-ի հետ: Հաստատության հիմնական նպատակը հայագիտության զարգացումն է: Առավելապես շեշտը դրվում է արևմտահայերենի պահպանման  ու զարգացման խնդիրների վրա»:

«Գալուստ Կյուլպենկյան» հաստատության Հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար: Կարևորելով աշխատանքները արևմտահայերենի պահպանման ու զարգացման ուղղությամբ՝ նա մասնավորապես նշեց. «Պետք է երիտասարդության համար արևմտահայերենը գործնական լեզու դարձնենք, հատկապես Սփյուռքում: Ուրախ եմ, որ սփյուռքի նախարարությունը մտահոգված է այդ հարցով, քանի որ դա սփյուռքի կարևորագույն  հարցն է; Եվ եթե մենք չկարողանանք, ոչ ոք չի կարողանա պահպանել արևմտահայերենը»:

Կարևորելով Սփյուռքում հայ մշակույթի ու հայոց լեզվի պահպանումը և զարգացումը, գիտական, կրթական, հրատարակչական և մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը Հայրենիք-Սփյուռք գործակցության շրջանակներում՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը և  «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը կնքեցին Համաձայնության հուշագիր,  որի շրջանակներում կհամագործակցեն արևմտահայերենի ուսուցողական նյութերի հրատարակման և տարածման,  Հայաստանում արևմտահայերենի ուսուցման կենտրոն ստեղծելուն օժանդակելու, Հայաստանի բուհերում հայագիտական առարկաների գծով սովորող սփյուռքահայ ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու և այլ հարցերում:

agbu hovik razmikՆախօրեին պարոն Ռազմիկ Փանոսյանը հանդիպել էր նաեւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Յորդէքյանի հետ եւ քննարկել Սիրիահայության օգնության ծրագրերը։ 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
2. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
3. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
4. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
5. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
6. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
7. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
8. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
9. ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները
10. ՀԲԸՄ-ը Նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
2.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
3.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
4.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
6.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
7.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
8.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
9.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
10.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: