ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սփյուռքի նախարարը հանդիպել է Ֆրանսիայի եւ Բելգիայի հայկական համանքների հետ

01 դեկտեմբերի, 2016 | 16:51

ՓԱՐԻԶ-ԲՐՅՈՒՍԵԼ.-Նոյեմբերի 28-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ֆրանսիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի ուղեկցությամբ այցելել է Փարիզի մերձակա Ալֆորվիլ քաղաքի Սբ. Մեսրոպ հայկական կրթօջախ:

hranush-hakobyan-alfortville-3

Նախարարը շրջայց է կատարել կրթօջախում, հանդիպել ուսուցչական կազմի, աշակերտների և տնօրինության հետ: Քննարկվել են կրթօջախի և նախարարության համագործակցության ուղիների, նախարարության ծրագրերում նրանց ներգրավվածությունն ապահովելու, մանսավորապես՝ ուսուցիչների վերապատրաստման, գրադարարանը նախարարության օգնությամբ հարստացնելու և հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի շրջանակում աշակերտների խմբերի՝ Հայաստան այցելության կազմակերպման հետ կապված հարցեր:

Կրթօջախի նոր մասնաշենքի բացման արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականին Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետերի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ:

Այնուհետև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի նախաձեռնությամբ ՀԲԸՄ Փարիզի մշակութային կենտրոնում  Սփյուռքի նախարարը հանդիպում է ունեցել Ֆրանսահայ համայնքի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ֆրանսահայ մոտ երկու տասնյակ գործուն, առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարարը ներկայացրել է նախարարության ծրագրերը: Քննարկվել են համագործակցության ակտիվացմանն ուղղված առաջիկա քայլերն ու  միջոցառումները:

hranush-hakobian-ile-de-france

Նախարարը ներկայացրել է  Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցների նախաձեռնությամբ սկիզբ առած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումը, այն ձեռնարկներն ու միջոցառումները, որոնք շարժման շրջանակներում կազմակերպվում են Սփյուռքում, և կոչ է արել մշտապես զորավիգ լինել Արցախի ժողովրդին, նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը, ակտիվորեն մասնակցել երկրի տնտեսության զարգացման, պաշտպանունակության բարձրացման, սոցիալական, մշակութային խնդիրների լուծման, տուրիզմի զարգացման գործընթացներին, և նշել է, որ այն ամենօրյա շարժում է, ազգային տուրքի գաղափարի նոր մարմնավորում, որին պետք է մասնակցի յուրաքանչյուր հայ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպմանը ներկա ֆրանսահայերին հորդորել է նաև առնվազն երեք տարին մեկ այցելել Հայաստան ու հանգիստը Հայրենիքում կազմակերպել:

Հանդիպման ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանել է մասնակիցներին հուզող հարցերին:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Փարիզի ՀԲԸՄ-ի «Ալեք Մանուկյան» կենտրոնում հանդիպում է ունեցել նաև ՍԴՀԿ անդամների հետ: Նախարարը ներկայացրել է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերը և հորդորել է միասնաբար աշխատելով՝ հասնել համահայկական նշանակություն ունեցող խնդիրների արդյունավետ լուծմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին առնչվող խնդիրներին, որից հետո նախարարը պատասխանել է ներկաների հարցերին:

Այնուհետև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Փարիզը և շրջակա դեպարտամենտները ներառող Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ տիկին Վալերի Պեկրեսի և շրջանի փոխնախագահ Պատրիկ Կարամի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Մուրադ Փափազյանը և  Արա Թորանյանը:

Քննարկվել են Իլ դը Ֆրանս շրջանի կողմից հայ համայնքի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերը, շրջանի կողմից Փարիզում հայկական մշակույթի օրերի կազմակերպման հնարավորությունը:

hranish-hakobyan-alfortville-4

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Սփյուռքի նախարարն ընդգծել է Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերը հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Պատրիկ Կարամը նաև Արևելքի վտանգված քրիստոնյաների համակարգող խորհրդի նախագահն է, ուստի քննարկվել են նաև Սիրիայում և Իրաքում հայ համայնքներում առկա մարտահրավերները:

Հանդիպման ընթացքում Վալերի Պեկրեսն առաջարկել է սերտացնել համագործակցությունն իրենց տարածաշրջանի և Հայաստանի միջև:

Նոյեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել Բրյուսելում: Հանդիպումների ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարին ուղեկցել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:

hranush-hakobyan-belgia-2

Առավոտյան նախարարն այցելել է Բրյուսելի հայ առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Բենելյուքսի փոխանորդ Հոգեշնորհ Տեր Զատիկ Վարդապետ Ավետիքյանի և ծխական խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել եկեղեցու հոգևոր այրերը, դպրաց և սարկավագաց դասը, երգչախմբի անդամները, եկեղեցու հոգաբարձուների խորհրդի ատենապետ Գրիգոր Պողոսյանը: Հանդիպմանը քննարկվել են բելգիահայ համայնքի իրավական կարգավիճակին, համայնքային կյանքին և ապագա անելիքների առնչվող հարցեր:

Երեկոյան Բրյուսելի Հայ տանը կայացել է հանդիպում, որին ներկա էին Բելգիայի հայկական կազմակերպությունների, միությունների, համայնքի շուրջ 200 ակտիվ անդամներ: Հանդիպման սկզբում  ՀՀ սփյուռքի նախարարը տեսանյութերի միջոցով ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության հայեցակարգային մոտեցումները, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը, իրականացրած աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Ապրիլյան պատերազմի օրերին համայնքի կողմից ցուցաբերված նյութական և ֆինանսական աջակցության համար Հրանուշ Հակոբյանը Բելգիայի հայ համայնքին հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագիր:

hranush-hakobian-belgia Նախարարը խոսել է նաև «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժման մասին՝ կոչ անելով բելգիահայերին ևս միանալ այս շարժմանն ու մշտապես զորավիգ լինել Արցախի ժողովրդին, նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը, տնտեսության զարգացմանը, սոցիալական, մշակութային խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներին: Այնուհետև Սփյուռքի նախարարը պատասխանել ներկաների հարցերին:

hranush-hakobyan-belgia-3

Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր է հանձնել Հայ տանը կից գործող հայկական դպրոցի երկու ուսուցիչների՝ Լիանա Մելքոնյանին և Հռիփսիմե Հարությունյանին:


Առնչվող նյութեր
1. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
2. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
3. Բրյուսելում նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը
4. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
5. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
6. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
7. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
8. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելգիա
9. Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ
10. Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: