ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ

24 հուլիսի, 2018 | 14:09

Հուլիսի 24-ին,  Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի առաջին հանդիպումը Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու ֆոտիսի հետ էր։

Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար ու ընդգծեց․ «Այն, որ իմ առաջին այցը կատարեցի դեպի Կիպրոս արդեն իսկ ազդակ է, որ մենք, իսկապես բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները և պատրաստ ենք դրանք ավելի ամրապնդելու»։

Ջերմորեն ողջունելով նախարարին՝  Ֆոտիու ֆոտիսը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար։ «Ես տեսնում եմ, թե որքան ակտիվ եք Դուք, հետևում եմ Ձեր հանդիպումներին։ Մեր ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, ու, թերևս, նաև դա է պատճառը, որ մենք միշտ աջակցում ենք ձեզ, իսկ դուք՝ մեզ»,-նշեց պարոն Ֆոտիուն։

Ֆոտիու Ֆոտիսն անդրադարձավ նաև Կիպրոսի Հանրապետությունում բնակվող հայերին ու նրանց խնդիրներին՝ նշելով, որ իրենք միշտ փորձում են աջակցել հայկական համայնքին, որպեսզի վերջիններս պահպանեն իրենց ազգային դիմագիծը։ «Մենք դա անում ենք հայկական դպրոցներին ու եկեղեցիներին աջակցելով։ Մենք ուզում ենք, որ հայերը չկտրվեն իրենց արմատներից: Մենք էլ ունենք սփյուռք ու քաջատեղյակ ենք, թե ինչ խնդիրների են բախվում հայրենիքից հեռու բնակվող մարդիկ»։

Անդրադարձ կատարվեց նաև համատեղ իրականացվելիք հնարավոր ծրագրերին՝ կարևորելով այդ ծրագրերում որքան հնարավոր է երիտասարդներին ներգրավելու գաղափարը։

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պաշտոնական այցով գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում, որտեղ հանդիպելու է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, մասնակցելու է «Կիպրացիների համաշխարհային համաժողով»-ին, ինչպես նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ երրորդ հանդիպմանը։

ORER.EU


Առնչվող նյութեր
1. Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը կբարձրացվի. Նիկոլ Փաշինյան
2. Մենք դատապարտված ենք սփյուռք ունենալու և նրանց խնդիրներով զբաղվելու. Սերգո Երիցյան
3. Սփիւռքի Համար Կարեւոր է Նախարարութիւն Ունենալը. Արամ Ա. Կաթողիկոս
4. Հրանուշ Հակոբյանը դիմել է վարչապետին՝ կրկին քննարկելու սփյուռքի նախարարության պահպանման հնարավորությունը. «Զարթօնք»ի հարցազրույցը
5. Սպիտակի երկրաշարժից հաշված ժամեր անց սփյուռքը բռունցք դարձավ. Մխիթար Հայրապետյան
6. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
7. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
8. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
9. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
10. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: