ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռումինիա. «Սփյուռքի գաղթօջախների ազգային եւ էթնիկ ինքնությունները հանրային տարածքում» խորագրով գիտաժողով

29 նոյեմբերի, 2016 | 11:24

ԲՈՒԽԱՐԵՍՏ.- Նոյեմբերի 25-ին  Բանակի տանը (Cercul Militar – CCA) կայացավ «Սփյուռքի գաղթօջախների ազգային եւ էթնիկ ինքնությունները հանրային տարածքում» վերտառությամբ գիտական կոնֆերանս:  

Կոնֆերանսը «Եվրոպական սփյուռքներ» ցանցային ծրագրի շրջանակներում կազմակերպել էր Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի մասնաճյուղը Ռումինիայի Հայոց միության, Բուխարեստի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի, Հրեական ուսումնասիրությունների «Գոլդսթայն Գորեն» կենտրոնի, Մշակույթի հունական հիմնադրամի եւ այլ հասարակական ու ուսանողական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Գիտաժողովի նպատակն էր քննության առնել եվրոպական հանրային կյանքում տարբեր սփյուռքներում ազգային եւ էթնիկ ինքնության դրսեւորումները, պահպանման եւ զարգացման ազդակները եւ խոչընդոտները, այդ ինքնությունների վրա զանազան ներազդեցությունները:

buxarest-nikolas-2Գիտաժողովի բացմանը մասնակցում էին եւ ելույթներ ունեցան Ռումինիայի կառավարությանն առընթեր Միջէթնիկ հարաբերությունների վարչության ղեկավար, պետքարտուղար Ալեդին Ամեթը, ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի ղեկավար Նիկոլա Դավիդյանը (Բրյուսել), տեսաուղերձով՝ ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, Եվրոպայի հրեա ուսանողների միության նախագահ Բեննի Ֆիշերը, ֆոտոլրագրող, «Հայերը Ռումինիայում» ֆոտոալբոմի հեղինակ Անդրեա Տանասեն: Հայաստանից հրավիրված հետազոտող Բաբկեն Մաթեւոսյանը հանդես եկավ «Սփյուռքյան ինքնությունը եւ պատմական հիշողության դերը» թեմայով զեկուցմամբ:

Գիտաժողովի նիստերին Եվրպական սփյուռքների եւ ազգային ինքնության խնդիրների տարբեր ասպեկտներին նվիրված զեկուցումներ կարդացին Միհայ Կիովիանուն/Mihai Chioveanu, Հրեական ուսումնասիրությունների «Գոլդսթայն Գորեն» կենտրոնի դասախոս Ֆելիչիա Վալդմանը, Բուխարեստի համալսարանի դասախոսներ դոկտ. Օանա-Վալենտինա Սուչիուն, դոկտ. Կատերինա Պրադան, Կամելիա Մարիա Կրեչունը եւ այլք:

Երեկոյան Բանակի տանը (ի դեպ, ռումինահայ նշանավոր ճարտարապետ Դիմիտրիե Մայմարoլուի գործերից), բացվեց նաեւ եվրոպական սփյուռքների վերաբերյալ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես, որն արդեն ցուցադրվել էր Բրյուսելում, Պլովդիվում, Նեապոլում, Բարսելոնայում եւ Աթենքում:

buxarest-nikolas


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
2. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
5. Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը
6. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
7. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը
8. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
9. Մեծ շուքով նշվեց Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը
10. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: