ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սրտաբանների եվրակովկասյան 5-րդ համաժողովն ամփոփեց իր աշխատանքները

13 սեպտեմբերի, 2015 | 12:07

srtabannerՍեպտեմբերի 12-ին իր աշխատանքներն ամփոփեց Սրտաբանների եվրակովկասյան 5-րդ համաժողովը, որը կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ:

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համաժողովին մասնակցում էին 50-ից ավել օտարազգի և սփյուռքահայ անվանի սրտաբաններ Ֆրանսիայից, Մոնակոյից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից, Վրաստանից և շուրջ 200 մասնագետ Հայաստանից ու Արցախից:

 

Գիտական զեկույցներով հանդես եկան Բագրատ Ալեքյանը՝ (Ռուսաստան) «Ենթամաշկային սրտային միջամտությունները-վիրահատական մեծ ռիսկի ենթակա հիվանդների մոտ», Իվե Լուվարը՝ (Ֆրանսիա) «Սրտի զարկերակի ստենդավորման արդյունավետությունը բազմաանոթ և բազմասեգմենտ սրտային հիվանդություն ունեցող հիվանդների մոտ», Վահան Մխիթարյանը՝ (Հայաստան) «Կլինիկական դրություն» զեկույցով, Ավետիս Մատիկյանը՝ (Ֆրանսիա) «Հայ-ֆրանսիական հիվանդանոց. վերջին նորություններ» թեմաներով: Ընդհանուր առմամբ ներկայացվեցին արդի սրտաբանական մարտահրավերներին առնչվող 21 զեկուցումներ:

 

Նշված զեկույցների ներկայացումից հետո տեղի ունեցավ ակտիվ կառուցողական քննարկում և մտքերի փոխանակում, որի ընթացքում ծնված դիտարկումներն ու դրանց արդյունքում կայացած եզրահանգումները, ինչպես նշվեց համաժողովի ամփոփման ընթացքում, իրենց հերթին կարող են նպաստել սրտաբանների գիտական գործունեության հետագա ուղղորդմանը:

Սրտաբանների եվրակովկասյան 5-րդ համաժողովը կարևոր խթան էր Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև սրտաբանության ոլորտի նորարարական և արդյունավետ մեթոդները, փորձը միմյանց փոխանցելու և տվյալ բնագավառը բարելավելու ու կատարելագործելու համար:


Առնչվող նյութեր
1. Պետական ներդրումները չեն նպաստում բժշկության առաջընթացին. Լեւոն Հարությունյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: