ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ստրասբուրգ. Եվրոպայի խորհրդում նշվեց Հայաստանի Անկախության տոնը

28 սեպտեմբերի, 2018 | 14:41

Սեպտեմբերի 26-ին Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, նշվեցին Հայաստանի Անկախության տոնը և Առաջին Հանրապետության 100-ամյակը։

Ելույթով հանդես եկավ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով հարյուր տարի առաջ հայկական պետականության վերականգնման նախադրյալներին՝ դեսպանն առանձնացրեց իր նշանակությամբ Սարդարապատի ճակատամարտը: Ներկայացնելով Հայաստանի անցած ժողովրդավարացման ուղին՝ դեսպանը նշեց, որ այսօր մեր պետությունը շարունակում է այն արժեքների զարգացումը և ամրապնդումը, որոնցով տոգորված են եղել Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը։

Խոսելով Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցության մասին՝ Պարույր Հովհաննիսյանը նշեց. «Դժվար կլինի Հայաստանում գտնել օրենսդրական որևէ ակտ, որը հենված չլինի ԵԽ փորձագիտական կարծիքի վրա։ Կազմակերպության կողմից վերջին 6-7 տարիների ընթացքում կարողությունների ձևավորման նպատակով իրականացված ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրերի շրջանակներում, նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում»։

Եվրոպայի խորհրդի անունից ելույթով հանդես եկավ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնին։ Նա ընդգծեց, որ թեև նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը, հայ ժողովրդի քաղաքակրթությունն ու մշակույթը գնում են դարերի խորքը, և փոքր պետության համար Հայաստանը ներկայացնում է նշանակալի մշակութային ուժ։ Կազմակերպության քաղաքական բաղադրիչի առումով Գաբրիելա Բատտաինի-Դրագոնին նշեց, որ Հայաստանը դրսևորել է պատրաստակամություն՝ իրականացնելու ժողովրդավարական բարեփոխումներ սահմանադրական կարգի շրջանակներում, և կարևորեց քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվական միջոցների նպաստն այդ գործում։ ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալը վստահեցրեց, որ Եվրոպայի խորհուրդն աջակցել է և կշարունակի աջակցել Հայաստանին այդ ժողովրդավարական ճանապարհին։

Միջոցառման ընթացքում կայացավ նաև ֆրանսիացի լուսանկարիչ Ռեմի Պիեռի՝ Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացումը։

Կառլսրուեի կոնսերվատորիայի երաժիշտները՝ գեղարվեստական ղեկավարն Արամ Բադալյանի ղեկավարությամբ, միջոցառման ընթացքում կատարեցին Կոմիտասի ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա էին Եվրոպայի խորհրդի ղեկավարության, կազմակերպությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ։


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
2. ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում
3. Վալանս. մանուկներու մշակոյթի արուեստանոցը այս անգամ նուիրուած էր Շարլ Ազնաւուրին
4. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
5. Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը
6. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
7. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
8. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում եւ Շամոնում՝ Մտքերի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ
9. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
10. Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: