ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ստրասբուրգը նեղանում է Ադրբեջանից

11 հունիսի, 2014 | 13:52

strasbourg-boude-l-azerbaidjanԼարվածությունը Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի միջև ևս մեկ աստիճանով բարձրացավ այն պահից, երբ այդ երկիրը ստանձնեց նախագահությունը Նախարարների խորհրդում: Դրա հետևանքով Ստրաստբուրգում դադարեցվեց Ադրբեջանի նախագահությանը վերաբերվող գովազդային վահանակների շրջանառությունը: Ստրասբուրգում ընդունված է աջակցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությանը:

Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրներից որևէ մեկը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ստանձնում է Նախարարների խորհրդի նախագահությունը:

Ստրասբուրգում 2009թ.-ից ընդգծված կերպով նշվում են որոշ միջոցառումներ` կապված ԵԽ Նախարարների խորհրդի նախագահության հետ: Սկզբում շատ խորհրդանշական ձևով անցկացվում էր դրոշների բարձրացումը քաղաքապետարանի դիմաց` Բոժիլի հրապարակում, այնուհետև դրան ավելացավ բազմաթիվ տրամվայների շրջանառությունը, որոնք ներկված էին նախագահող երկրի դրոշի գույներով: Եվ ի վերջո, միջոցառումներին ավելացավ նաև համագործակցության շրջանակներում անցկացվող մշակութային ծրագիրը:

 Շատ քննադատական վերաբերմունք երկրի նկատմամբ

Ադրբեջանի նախագահության համար ամեն ինչ սկսվեց իր հունով. դրոշների բարձրացումը տեղի ունեցավ, ինչպես և պլանավորված էր, մայիսի սկզբին: Սակայն մի քանի օրից նոր միջադեպ տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի շրջանակներում` Բաքվի մասնակցությամբ:

Ադրբեջանը մերժեց սոցիալիստական կուսակցության պատգամավոր, ֆրանսիացի Ռենե Ռուքեի վիզան, ով ԵԽ խորհրդարանական վեհաժողովում ղեկավարում է ֆրանսիական պատվիրակությունը և ԵԽԽՎ փոխնագահն է: Նա պետք է նիստի մասնակցեր Ադրբեջանի մայրաքաղաքում: Ադրբեջանի կառավարությունը դա հիմնավորեց նրանով, որ Ռուքեն ավելի վաղ այցելել էր Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավ:

Որպես պատժամիջոց` ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը որոշում կայացրեց չեղյալ հայտարարել երկու տարվա ընթացքում Բաքվում նախանշված բոլոր միջոցառումները:

Ադրբեջանը երկար տարիների ընթացքում մատնացույց է արվում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպությունների կողմից, որոնք Բաքվին մեղադրում են մարդու իրավունքների խախտումների և խոսքի ազատության սահմանափակումների համար: Բացի այդ, ապրիլին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը հանդես եկավ Ադրբեջանի վերաբերյալ բավական քննադատական զեկույցով:

Բայց Ստրասբուրգի քաղաքապետարանի կողմից Ադրբեջանի նախագահությունն ուղեկցող միջոցառումների չեղարկումը մարդու իրավունքների խախտում չէ: «Մենք Եվրոպայի խորհրդի նստավայր-քաղաք ենք», – բացատրում է Եվրոպական հարցերով պատասխանատու-օգնական Նավել Ռաֆիկը: -«Նույնիսկ եթե արձանագրվում են ժողովրդավարական գործունեության խախտումներ, մենք չենք կարող մեջքով պտտվել դեպի այդ երկիրը: Պետք է երկխոսել: Այս հարցերում մենք կարծիքների փոխանակում ենք սկսում, որպեսզի երկխոսության հնարավորություն ընձեռենք և ազդեցություն ունենանք: Սակայն Ռենե Ռուքեի պարագայում տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի աշխատանքների խախտում, և մենք չենք կարող այն ընդունել»:

Այսպես, ստրասբուրգյան տրամվայներից հանվել են ադրբեջանական նախագահության խորհրդանիշները: Հանվել է նաև Ադրբեջանի նախագահության շրջանակներում անցկացվող մշակութային միջոցառումները գովազդող վահանակը:

http://www.dna.fr/edition-de-strasbourg/2014/06/11/strasbourg-boude-l-azerbaidjan

Առնչվող նյութեր
1. Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը
2. Ստրասբուրգ. Եվրոպայի խորհրդում նշվեց Հայաստանի Անկախության տոնը
3. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
4. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
6. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
7. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
8. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
9. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
10. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: