ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ստորագրվել է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի աշգաբադյան ,,Առողջություն 2020,, հռչակագիրը

04 դեկտեմբերի, 2013 | 18:50

ԱՇԳԱԲԱԴ-Առողջապահության համաշխարհային կազմակերպության Աշգաբադում ընթացող նախարարական համաժողովում այսօր ստորագրվեց ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի աշգաբադյան հռչակագիրը` «Առողջություն 2020» քաղաքականության իրավիճակի ենթատեքստում։ Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։ Համաժողովում Հայաստանը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի անդամ երկրների առողջապահության նախարարները, առողջության պահպանման փորձագետները, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև միջգերատեսչական կազմակերպությունների ներկայացուցիչները` դեմ առ դեմ կանգնելով ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված բեռի և վտանգի առջև, որպես գլոբալ շարժման մասնակիցներ հանդես են եկել միասնական ճակատով։ Համատեղ պայքարը կընթանա ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի չորս ընդհանուր գործոնների` ծխելու, ալկոհոլի չարաշահման, անառողջ սննդի և ֆիզիկական թերակտիվության դեմ։

Եվրոպական տարածաշրջանում վերջին տարիներին չափազանց կարևորվում է հանրային առողջությունը, որն իր արտացոլումն է գտել «Առողջություն 2020» համաեվրոպական քաղաքականությունում, ինչն էլ տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Հայաստանի առողջապահության ոլորտի համար ազգային ռազմավարության ու ծրագրերի հիմք է հանդիսացել։

«Մենք ուսումնասիրել ենք մարդկության զարգացման և ոչ վարակիչ հիվանդությունների միջև առկա ամուր կապը, ինչպես նաև արդյունավետ համագործակցության շնորհիվ արագ արդյունքների հասնելու հնարավորությունները: Մենք ընդունում ենք տարածաշրջանային գործողությունների, ինչպես նաև համագործակցության կարևորությունն ազգային մակարդակով ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում միջոցառումներն ակտիվացնելու գործում»,-ասվում է հռչակագրում։

 


Առնչվող նյութեր
1. Տեսակետ. Համազգային երկրորդ հռչակագրին ընդառաջ…
2. Արցախի եւ Հայաստանի մի խումբ հասարակական գործիչներ դատապարտում են իշխանությունների Ադրբեջանին հող զիջելու դիրքորոշումը
3. ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
4. Բժշկական ապահովագրությունը Հայաստանում կդառնա պարտադիր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: