ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ստորագրահաւաք. Թուրքիոյ հայոց պատրիարքութիւնը բռնագրաւուած է. ԿՈՉ Կ՚ՈՒՂՂԵՆՔ Արամ Աթէշեանին՝ հրաժարելու

19 մայիսի, 2017 | 08:21

Մեզմէ կը խնդրուի տարածել հետեւեալ ստորագրահաւաքի կոչը.


Թուրքիոյ Հայոց պատրիարքութիւնը բռնագրաւուած է։ Չէք տեսնե՞ր։
Բոլոր իրաւասութիւնները վերջացած ըլլալով հանդերձ, իր ոչ-կանոնական տիտղոսին յամառութեամբ կառչած,
1700-ամեայ հնամենի եկեղեցւոյ մը ներքին գործերուն պետական վարչամեքենան կեղծիքով ու սուտերով ներքաշել փորձող,
բարերարութեան դիմակին տակ իշխանութեան ձգտող անիշխան անպատասխանատուներ խոչընդոտեցին ընտրական գործընթացը։
Ո՛չ խելք, ո՛չ խիղճ, ո՛չ մարդ, ո՛չ կրօնք, ո՛չ իրաւունք, ո՛չ ալ աւանդութիւն կը ճանչնան։
Տեղապահին ու ժողովուրդին առջեւ եկեղեցւոյ դուռը դրուած ամօթանքի շղթաները այս հասարակութեան ոտքերուն անցուած ոտնակապեր են։
Բոլոր անոնք, որոնք պաշտպանեցին հասարակութեան պատիւը, նաեւ այն պատասխանատուները, որոնք չկանխեցին կատարուած փաստերը՝
ՊԻՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԻՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԱՏԵԱՆԻՆ ՄԷՋ։
Անոնց թոռներն ալ որպէս դաս պիտի կարդան։

ԿՈՉ Կ՚ՈՒՂՂԵՆՔ

Արամ Աթէշեանին՝ հրաժարելու,

պատասխանատուներուն՝ առնելու անհրաժեշտ քայլերը, որպէսզի Արամ Աթէշեան հեռանայ իր բռնագրաւած աթոռէն ու ձեռնարկուի ընտրական գործընթացին,

համայնքային մարմիններու վարիչներուն՝ հեռու մնալու Աթէշեանին ապօրինաբար գրաւած դիրքը եւ այլեւս անգոյ տիտղոսը ճանչնալու միտող ամէն տեսակ գործողութենէ, եւ բոլորուելու տեղապահին շուրջ, որ յառաջ պիտի տանի ընտրական գործընթացը,

եւ վերջապէս որոշում կայացնելու կոչուած մեծագոյն մարմինը հանդիսացող մեր ժողովուրդին՝ այս կոչը ստորագրելով բարձրացնելու իր ձայնը։

Լսենք ձեր ձայնը, տեսնենք ձեր դիրքորոշումը։
ՄԻՏՔ ՀԱՐԹԱԿ

Ստորագրահաւաքի հասցէն է՝
https://www.change.org/p/türkiye-ermeni-patrikliği-işgal-altında-farkında-mısınız

Մայիս 19-ի առտուն ստորագրահաւաքին միացած էր 931 հոգի: ■

Նոր Յառաջ

Փարիզ


Առնչվող նյութեր
1. Պոլսո Պատրիարքական տեղապահ է ընտրվել Գերմանահայոց առաջնորդ Գարեգին Սրբազանը
2. Թուրքիոյ Հայերը Բաց Նամակով Կը Դիմեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին
3. Վերջապես կընտրվի Պոլսո պատրիարքի տեղապահ, իսկ մայիսի 28-ին՝ նաեւ Պատրիարք
4. Թուրքիոյ Հայոց Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Արամ Սրբազան Արք. Աթէշեանը Հրաժարելու Հրաւիրել.Հայացք Գերմանիայից
5. Ցեղասպանությունից հետո Թուրքիան վերադարձրել է որոշ եկեղեցական իրեր. մենք պահանջում ենք մնացածը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: