ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ստոկհոլմ-Երեւան. Քննարկվել են Շվեդիայի հայ համայնքի խնդիրները

Արշակ Գավաֆյանն ընտրվել է Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի ղեկավար
05 հունիսի, 2016 | 07:15

sweedn 2016ՍՏՈԿՀՈԼՄ-ԵՐԵՒԱՆ. Շվեդիայի հայկական համայնքի խնդիրներն են քննարկվել հունիսի 4-ին Հայաստանի  սփյուռքի նախարարությունում Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ անցկացված հեռակոնֆերանսում։ Կոնֆերանսին  մասնակցել են  Երեւանից ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանն ու Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, իսկ  Շվեդիայից տեսակապով միացել են  Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի ղեկավար Արշակ Գավաֆյանը, Շվեդիայի ՀՕՄ-ի ատենապետուհի Սիլվա Գուլուզյանը, դեսպանատան աշխատակիցներ ու համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հեռակոնֆերանսի մասնակիցներին և շնորհավորեց Արշակ Գավաֆյանին՝ Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով:

Անդրադառնալով ապրիլյան դեպքերին՝ նախարարը կարևորեց շվեդական համայնքի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրված աջակցությունը: Նա մասնավորապես նշեց. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական սփյուռքն առավել համախմբված և միասնական դարձավ, կազմակերպվեցին ցույցեր, միտինգներ, բողոքի ակցիաներ, դրամահավաքներ, բացվեցին հիմնադրամներ: Օգնությունն այսօր էլ շարունակվում է: Այսօր մեր հիմնախնդիրը Հայաստանի և Արցախի հզորացումն է: Միայն հզոր Հայաստանը կարող է լուծել Արցախի հարցը: Պետք է մտածենք մեր հնարավորությունների, գիտելիքների, կապերի միջոցով հասնել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը: Սա պետք լինի յուրաքանչյուր հայկական համայնքի խնդիրը: Ամենակարևորը Արցախի միջազգային ճանաչման խնդիրն է»:

Նախարարը կարևորեց նաև հայոց լեզվի պահպանման խնդիրը՝ որպես համայնքը հայ պահելու, ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործոն:

Հեռակոնֆերանսի մասնակիցներին ողջունեց նաև Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը: Դեսպանը նշեց, որ շվեդահայ համանքը ակտիվ հայանպաստ գործունեություն է ծավալում, ավելացել է կիրակնօրյա դպրոցների թիվը, աշխույժ է Հայ առաքելական Հայ կաթողիկե եկեղեցիների գործունեությունը:

Դեսպանը հատկապես կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կառույցների գործունեության մեջ:

Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի ղեկավար Արշակ Գավաֆյանը հույս հայտնեց, որ տեսակապը նախարարության հետ շարունակական կլինի և համայնքն առավել ներգրավված կլինի նախարարության ծրագրերում: Նա նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնը, Հայ Դատի գրասենյակը որոշակի տեղեկատվական և լոբբիստական աշխատանքներ են տանում:

Քննարկվեցին նաև համայնքային խնդիրներն ու առաջիկա անելիքները:

Այս մասին տեղեկացնում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը։

sweeden herakap 3 sweeden herakap2


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: