ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի անվան մրցանակ` պատմության և տեղանվանագիտության ոլորտում գիտական ուսումնասիրությունների համար

04 մայիսի, 2013 | 13:37

ԵՐԵՎԱՆ. – Մելիք-Բախշյան ընտանիքը հայտարարում է Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի անվան մրցանակ հայ ժողովրդի պատմության և հայոց տեղանվանագիտության ոլորտում գիտական ուսումնասիրությունների համար:

 

Մրցույթի պայմանները․

 

Մրցույթին կարող են մասնակցել 2007-ից մինչև 2012 թվականները հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով հայ ժողովրդի պատմության և հայոց տեղանվանագիտության ոլորտում Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տպագրված մենագրությունների Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հեղինակները:

 

2013թ․ մրցույթին դիմողները պետք է դիմելու ժամանակ աշխատելիս լինեն Հայաստանի կամ Արցախի Հանրապետությունների գիտակրթական որևէ հաստատությունում, այդ թվում՝

 

ԵՊՀ պատմության ֆակուլտետ

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ

Մատենադարան

ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետ

ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետ

Հայաստանի ամերիկյան համալսարանի համապատասխան ամբիոններ և կենտրոններ

Արցախի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետներ

Եվ այլն:

 

Մրցանակը կարող է շնորհվել նաև ետմահու: Այս պարագայում մրցանակի համար պետք է դիմեն գիտնականի բարեկամները կամ գործընկերները:

 

Մրցույթին ներկայացվող մենագրությունը պետք է առնվազն երկու անգամ գրախոսված լինի տեղական կամ միջազգային ակադեմիական պարբերականներում:

 

Մրցույթին ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով):

 

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք armacad@gmail.com հասցեին Melik-Bakhshyan վերնագրով նամակում, մինչև 2013թ․ օգոստոսի 31-ն ուղարկել հետևյալ փաստաթղթերն ու հարցերի պատասխանները:

 

1. Առանձին թերթիկ, որի վրա հերթականությամբ զետեղված կլինեն հետևյալ հարցերի պատասխաները։

ա) Անուն, ազգանուն, հայրանուն (հայերեն, անգլերեն և ռուսերեն)

բ) Աշխատանքի վայրը, գիտական հետաքրքրությունների շրջանակը

դ) Մրցույթին ներկայացվող մենագրության ամբողջական տվյալները

ե) Տվյալ մենագրության վերաբերյալ տպագրված գրախոսականների ամբողջական տվյալները

2. Ակադեմիական ինքնակենսագրական

3. 2 երաշխավորագիր Հայաստանի Հանրապետությունում բնակվող, աշխատող կամ սովորող գործընկերներից, ուսանողներից և այլն

4. Մենագրության վերաբերյալ գրված գրախոսականների պատճենը

5. Մենագրության առաջին էջի և մենագրության մասին տեղեկություն պարունակող այլ էջերի պատճենը (անհրաժեշտության դեպքում մենագրության հեղինակից կպահանջվի նաև տրամադրել ամբողջական մենագրությունը):

 

Մրցանակային ֆոնդը կազմում է մինչև 400.000 ՀՀ դրամ, որը հատկացրել են Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի կինը՝ Արփենիկ Քաջբերունի Ներսիսյանը, որդին՝ Մհեր Մելիք-Բախշյանը, թոռները՝ Արամ Բիշարյանն ու Խաչիկ Գևորգյանը և Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի ուսանողները, բարեկամները, գործընկերներն ու ընկերները:

 

Մրցույթի կազմակերպումն իրականացվում է Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի – ԱՐՄԱԿԱԴի հետ համագործակցությամբ:

 

ՍՏԵՓԱՆ ՏԻԳՐԱՆԻ ՄԵԼԻՔ-ԲԱԽՇՅԱՆ

 

Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանը ծնվել է 1924թ. ապրիլի 15-ին Նախիջևան քաղաքում: 1934թ. ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ շարունակելով ուսումն, ավարտել է Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և 1940թ. ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Համալսարանը գերազանցությամբ ավարտել է 1945թ. և ընդունվել համալսարանի ասպիրանտուրան` միջնադարյան հայոց պատմության մասնագիտացմամբ: 1946թ. ԵՊՀ հայոց պատմության ամբիոնում վարել է ասիստենտի պաշտոն, իսկ 1949թ. նույն ամբիոնում, լրիվ դրույքով, աշխատել է սկզբում որպես ավագ դասախոս, հետո` դոցենտ, իսկ 1968թ. զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն: Մահացել է Երևանում 1998 թվականին:

 

1953թ․ հրատարակվում է Մելիք-Բախշյանի՝ «Պավլիկյան շարժումը Հայաստանում,, մենագրությունը, իսկ 1968 թվականին՝ «Հայաստանը 7-9րդ դարերում,,: Որպես հմուտ աղբյուրագետ, նա իր տարիների դասախոսական աշխատանքի փորձով առաջինն է հրատարակել «Հայոց պատմության աղբյուրագիտություն,, բուհական դասագիրքը, որն ընդգրկում է Հայաստանի պատմության հետ առնչվող հայ և օտար լեզուներով եղած գրեթե բոլոր կարևորագույն և բնույթով բազմազան աղբյուրները` հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարի վերջը (հրատարակվել է 1979 և 1989թթ.): Ստ. Մելիք-Բախշյանի գրչին է պատկանում նաև 1987թ․ հրատարակված «Հայկական հնագրություն,, բուհական դասագիրքը, որը նաև որոշակի հետաքրքրություն է ներկյացնում հայ գրչությամբ հետաքրքրվողների համար, ինչպես նաև 1993 թվականին հրատարակած «Հայոց պատմություն,, դասագիրքը բուհ ընդունվողների համար:

 

Պրոֆ. Ստ. Մելիք-Բախշյանի հայագիտական հետազոտությունների հանրագումարը «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանն,, է: Հինգ հատորանոց այդ մեծածավալ աշխատանքը (պրոֆ. Թ. Հակոբյանի և Հ. Բարսեղյանի համահեղինակությամբ) Ստ. Մելիք-Բախշյանի և գործընկերների 40 տարվա տքնաջան աշխատանքի արդյունքն է: Այն ընդգրկում է պատմական Հայաստանի և Կիլիկիայի և հարակից շրջանների շուրջ 140.000 տեղանուն: Բառարանը գրված է բազմալեզու և բազմատեսակ սկզբնաղբյուրների և ամենատարբեր ուսումնասիրությունների ու քարտեզների և անձնական շրջագայություններով ձեռք բերված արժեքավոր նյութերի հիման վրա: Աշխատությունն ունի 150 պատմական քարտեզներ և բազմաթիվ լուսանկարներ:

 

Հետմահու` 2009թ․, հրատարակվել է նաև Մելիք-Բախշյանի «Հայոց պաշտամունքային վայրերը,, հանրագիտարանը http://www.armin.am/am/Books_Historiography_Hajoc_pashtamunqayin_vayrer/view_book/2:

http://armacad.blogspot.cz

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Գիտության զարգացում համակարգչային տեխնոլոգիաներով
2. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
3. Ազնավուրը մրցանակը ստանալիս հարցրել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման մասին
4. Շառլ Ազնավուրն արժանացել է «Նիքոս Կացոս-2016» մրցանակին եւ հանդես եկել Փարիզի մարզապալատում-լուսանկարների շարք
5. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին
6. Բրյուսել. նախարար Մկրտչյանը հետազոտական եւ նորարարության համաձայնագիր է ստորագրել
7. ECHO Jazz 2016-ի հաղթող Տիգրան Համասյանն իր մրցանակը կստանա մայիսի 26-ին Համբուրգում
8. Նոբելյան մրցանակակիրները Հայաստանում
9. Նախագահի մրցանակներ ցեղասպանության վերապրողներին, գիտնականներին ու մշակույթի գործիչներին
10. Մրցանակներ հայապահպանության նվիրյալներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: