ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Թևանիկ» ֆիլմի պրեմիերան

21 հունիսի, 2014 | 17:58

tevanik 1Ստեփանակերտի «Սոֆիա»  կենտրոնի կինոսրահում նախօրեին տեղի է ունեցել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» գեղարվեստական ֆիլմի  պրեմիերան, որը երեք մասով պատմում է Արցախյան պատերազմին մասնակից երեք ընկերների մասին։

Պրեմիերային մասնակցում էր նաև ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, Մշակույթի և երիտասրդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

tevanik 2 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն ասաց, որ Արցախում կամ Հայաստանում  ֆիլմ ստեղծելը շատ դժվար է, բայց ֆիլմը իսկապես հաջողվել է։  «Ես իմ ֆիլմով պատմում եմ ոչ միայն Ղարաբաղի, այլև  պարզապես մարդու մասին, նրա հոգեկան ապրումների ու  վիճակի մասին։ Ֆիլմի հերոսներին կարելի է փնտրել իրական կյանքում։ «Թևանիկ» ֆիլմի միջոցով ես ուզում էի պատմել պատերազմական ժամանակների ու մարդկանց  ճակատագրերի և խաղաղության մասին է»,-ասաց  երիտասարդ ռեժիսորը։

tevanik 3tevanik-engl-logoՆշենք, որ։  «Թևանիկն» առաջին անգամ ցուցադրվել է Կաննի միջազգային կինոփառատոնին, արժանացել հայտնի պրոդյուսերների, կինոռեժիսորների համակրանքին: Ֆիլմի հիմնական լեզուն Արցախի բարբառն է։

Artsakhpress.am

 


Առնչվող նյութեր
1. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
3. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
4. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
5. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
6. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
7. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
8. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
9. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
10. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: