ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ստեփանակերտից հեռարձակվում է ,,Թալիշստանի ձայնը,, ռադիոկայանը

29 մարտի, 2013 | 20:10

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ- Մարտի 20-ից Արցախի տարածքից իր հաղորդումներն է հեռարձակում «Թալիշստանի ձայնը,, ռադիոկայանը. այսօր լրագրողներին հայտնել են ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ղեկավար, իրանագետ Գառնիկ Ասատրյանը եւ եւ «Մոդուս Վիվենդի,, կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Ըստ ,,Երկիր մեդիա,, հեռուստաընկերության, ռադիոկայանի բացումը Իրանագիտության կովկասյան կենտրոնի եւ «Մոդուս վիվենդի,,-ի նախաձեռնությունն է եւ հետապնդում է հումանիտար նպատակներ: Այն կարելի է դիտարկել նաեւ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Գառնիկ Ասատրյանի խոսքով` Ադրբեջանում բնակվում է մոտ 2 մլն թալիշ, եւ «Թալիշստանի ձայնը,, , ըստ էության, թալիշերենով հաղորդումներ հեռարձակող առաջին ռադիոկայանն է: Հաղորդումների տեւողությունը 1 ժամ է, 10-15 րոպե տրամադրվում է ադրբեջաներենով նորություններին: Աշխատանքներում ներգրավված են արցախցի մասնագետներ, ուսանողներ, գիտնականներ, նաեւ թալիշների մի խումբ:

Արա Պապյանը նշել է, որ Շուշի քաղաքը, որպես ռադիոկայանի հաղորդումների հեռարձակման վայր, ընտրվել է տեխնիկական պատճառներով, նաեւ` որ Շուշին եղել է Հարավային Կովկասի մշակութային կենտրոններից մեկը: Նա հայտարարել է, որ ռադիոկայանը մեծ ընդունելություն է գտել. աշխարհի տարբեր ծայրերից թալիշներն արձագանքում են, օգնում նյութեր հավաքել, ընդ որում դրանք այնքան շատ են, որ դժվար է մեկ ժամանոց հաղորդման մեջ ներառել:

Ի դեպ, չնայած ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերին, թե ռադիոկայանը քաղաքական հաղորդումներ է հեռարձակում, մինչ օրս որեւէ քաղաքական նախադասություն չի հնչել, ծրագրերը նվիրված են բացառապես թալիշների մշակույթին, պատմությանը, ազգային երաժշտությանը: Մեղադրանքներ են հնչել նաեւ Իրանի հասցեին, սակայն Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ որեւէ կապ չունի նախաձեռնության հետ:

Այս պահին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Արցախի եւ Ադրբեջանի սահմանին աշխատում են Ադրբեջանի կապի նախարարության մասնագետները, որոնց նպատակը ռադիոկայանի աշխատանքները խափանելն է:

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: