ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ստեղծել «Հայկական Միասնական Հիմնադրամ». ԱՄՆ-ից առաջարկում է Յովսէփ Նալպանտեանը

14 սեպտեմբերի, 2017 | 10:26

ՕՐԵՐ-ը շարունակում է հրապարակել սփյուռքահայ անվանի գործիչների տեսակետները Հայաստան-Սփյուռք հարաբերությունների եւ գալիք խորհրդաժողովի ակնկալիքների վերաբերյալ։ Ստորեւ հրապարակում ենք ամերիկահայ ճանաչված բանասեր եւ հրապարակախոս Հովբեփ Նալբանդյանի բաց նամակը, որ հեղինակը տրամադրել է խմբագրությանը։ 

Սփիւռքահայ Երեք Յարանուանութեանց, Երեք Կուսակցութիւններուն, Բարեգործական-Բարեսիրական Կազմակերպութիւններուն, Հայրենակցական Եւ Մշակութային Միութիւններուն

Յարգարժան Տիարք,

Ստորագրեալս աւելի քան 35 տարիներու բանասէր-մանկավարժ-դասախօս եղած եմ, տարած եմ գրական-հրատարակչական, ազգ.-հաս. բեղուն աշխատանք Սփիւռքի տարբեր համայնքներու մէջ:

Ինծի համար (եւ ինչու չէ շատ քիչ հայերու համար), լուրջ խնդիր է Սփիւռքի հայապահպանման դժուար հարցը:

Նախ մեր երախտագիտութիւնը կը յայտնենք մեր նախնիներուն եւ կազմակերպութիւններուն, որոնք 1920-ականներէն մինչեւ 1980-ականները տասնեակներով ամէնօրեայ հայկական դպրոցներ հիմնեցին տարբեր երկիրներու մէջ:

Բայց վերջին աւելի քան երեսուն տարիները պատկերը այլ է: Եւ անշուշտ, երբ անկեղծօրէն խօսինք, պիտի ըսենք որ Սփիւռքի մէջ հայապահպանումը մեծապէս ձախողած է, պատճառները շատ են:

Արդարեւ, 2000 թուականին Սփիւռքի հայկական ամէնօրեայ դպրոցներ կը յաճախէին 5-4,5%, իսկ այսօր 2,5-2%  միայն:

Պատուարժան պատասխանատուներ մեր վիճակը շա՜տ, շա՜տ, շա՜տ ծանր է:

Օրինակ մը տալու համար ըսենք, որ Գալիֆորնիոյ Կլենտէյլ քաղաքի մէջ կ’ապրին 90 հազար հայ: Այդ քաղաքի հայ աշակերտներու 50%-ի համար պէտք է բացուի 10 նոր դպրոց, նիւթական արժէք մօտ  $200 միլիոն տոլար:

Այսինքն այլեւս ժամանակավրէպ է անջատ-անջատ աշխատելաձեւը, մենք պէտք է ունենանք Ազգային հաւաքական գիտակցութիւն, որպէսզի կարենանք յաղթահարել Սփիւռքի կրթական հսկայ մարտահրաւէրները:

Ուրեմն կ’առաջարկենք շուտափոյթ ստեղծել, Սփիւռքի տարածքին համար, «Հայկական միասնական հիմնադրամ»: Նշեալ հիմնադրամը պիտի գործէ.

Ա- Վտանգուած հայկական ամէնօրեայ դպրոցները փակուելէ փրկել:

Բ- Յաջորդող տարիներուն, հիմնադրամի պիւտճէն երբ կը հզօրանայ, նոր դպրոցներ բանալ:

Գ- Այս հիմնադրամը անձեռնմխելի պիտի մնայ, անկախ հիմունքներով պիտի ծառայէ բոլորին անխտիր:

Անկեղծօրէն ըսենք, որ Սփիւռքի տարածքին վերջին 45 տարիներու ընթացքին փակուած է 207 դպրոց (չհաշուած Սուրիոյ վերջին պատերազմին փակուածները):

Հետեւաբար եւ ամենայն լրջութեամբ կ’ըսենք, եթէ յաջորդող քանի մը տարիներուն չստեղծուի հզօր հիմնադրամ մը, մենք յաջորդ տասնամեակին պիտի փակենք բազմաթիւ հայկական այլ դպրոցներ:

Մեր մատղաշ սերունդը կարիքն ունի ազգային հայեցի դաստիարակութեան: Այսօր հարիւր հազարաւոր հայ երիտասարդներ այլասերած են, քանի որ չեն ստացած հայեցի կրթութիւն:

Ըմբռնած ենք եւ գիտենք, որ Սփիւռքի 8 միլիոն հայութեան նոյնիսկ 5%-ը Հայաս-տան պիտի չվերադառնայ յաջորդ քանի մը տարիներուն…պատճառները բոլորդ գի-տէք: Դեռ աւելին, Հայաստանը մեր բոլորին սիրելի մայր Հայրենիքը, իր բազում խըն-դիրներով չի կրնար Սփիւռքի կրթական համակարգի համար նիւթական աջակցու-թիւն ցուցաբերել: Ուրեմն Սփիւռքի հայկական գոյատեւումը մեծապէս պահանջքն ունի վերոնշեալ հիմնադրամին:

Իրատեսութիւն, փոխ զիջում, փոխ ըմբռնում:

Ազգային բարձր գիտակցութեամբ մօտենանք այս յոյժ կարեւոր աշխատանքին:

Միասնաբար կրնանք իրագործել: Օ’ն առաջ:

Յարգանքներով՝

Յովսէփ Նալպանտեան

Լոս Անճելըս

Յ.Գ.


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. Սեպտեմբերի 10-ին կընտրվի ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թեկնածուն. պայքարի մեջ են 42 անհատ 7 երկրից
4. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
5. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
6. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
7. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
8. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
9. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
10. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: