ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՈԳԵԿՈՉՎԵԼ Է 1915Թ. ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆՎԱԾ 20 ՀՆՉԱԿՅԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

19 հունիսի, 2015 | 03:31

HNCHAKIAN 20 STAMBULՍտամբուլում ոգեկոչվել է 1915թ. հունիսի 15-ին Կ. Պլոսի Բեյազիտ հրապարակում կախաղան հանված Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան Կուսակցության (ՍԴՀԿ) առաջնորդ Փարամազի (Մաթեոս Սարգսյան) և կուսակցության 19 անդամների հիշատակը: Նրանք 1 տարի շարունակ շղթայակապ Պոլսի կենտրոնական բանտի նկուղային հարկում ծայրահեղ վատ պայմաններում կալանավորվել են և ապա հախաղան հանվել:

Թուրքական «Sendika.org» լրատվակայքի վկայությամբ՝ Թուրքիայի հայկական «Նոր Զարթոնք» կազմակերպության նախաձեռնությամբ Ստամբուլի Էդիրնեքափը հայկական գերեզմանատանը հիշատակի արարողություն է անցկացվել: Արարողության ժամանակ HNCHAKIAN 20հնչեցվել են հայ բանաստեղծների, այդ թվում՝ Վահան Թեքեյանի և Նշան Բեշիքթաշլըյանի ստեղծագործությունները: Միջոցառման մասնակիցները կրել են կախաղան հանված հայ հեղափոխականների նկարներն ու Հնչակյան կուսակցության առաջնորդ Փարամազի վերջին խոսքերը կրող պաստառներ: Փարամազը ասել էր. «Մեզ կարող եք ոչնչացնել, բայց մեր իդեալը՝ երբեք: Մեր իդեալը սոցիալիզմն է: Կեցցե սոցիալիզմը»: Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն հայ, այլև թուրք քաղաքացիներ, տեղեկացնում է Ermenihaber-ին:
Հիշատակի միջոցառման շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպիչները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.
«1915թ. ապրիլի 24-ին 200 հայ մտավորականի ձերբակալությամբ Ստամբուլում սկսված մահվան երթը շատ չանցած արդեն ընդգրկեց հազարավորների: Այդ շրջանում ձերբակալվածների թվում էին պետության՝ հայերի հանդեպ վարած քաղաքականության դեմ HNCHAKIAN 20 FOTOպայքարող 20 հայ հեղափոխականները, որոնք շատ արագ կազմակերպված դատավարության շրջանակներում մեղադրվեցին «պետության անբաժանելի ամբողջականությանը սպառնացող գործողությունների մեջ» և «Տեղահանման օրենքի» (Tehcir Kanunu) ընդունվելու օրը մահապատժի ենթարկվեցին:
Ցեղասպանությունը միայն մեկ միլիոնից ավելի հայերի սպանությունը չէ, դա նաև այս աշխարհագրական տարածքում մշակութային և ինտելեկտուալ ժառանգության ոչնչացումն է, սոցիալիզմի հիմքերի խարխլումը:
Մենք հարգանքով ենք խոնարհվում բռնության դեմ պայքարող հեղափոխականների առաջ: Նրանց հիշատակը կապրի մեր պայքարի մեջ»:

,,Հայաստան,, կենտրոն

Աթենք


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
8. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
9. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին
10. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: