ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ստամբուլի Թրամփի աշտարակը. թուրքերը սիրում են Թրամփին

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
14 նոյեմբերի, 2016 | 10:41


trump-towersՍտամբուլի «Թրամփ Թաուր»-ի բացումը տեղի է ունեցել 2012-ին, բացման արարողութեանը ներկայ էր հանրապետութեան նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

Թրամփը, որպէս միլիարդատէր, գործարար եւ բիզնեսմեն, գլխաւորում է բազմաթիւ ընկերութիւններ եւ հիմնարկներ, տնօրէնն է Թրամփ կազմակերպութեան (Trump organization, trump.com): Թրամփն ունի տասնեակ երկնաքեր աշտարակներ թէ´ Ամերիկայում, եւ թէ´ Ամերիկայից դուրս, ղեկավարում է հիւրանոցներ Չիկագօ, Լաս Վեգաս, Լոս Անջելէս եւ Ֆլորիդա քաղաքներում, Նիւ Եօրքում ունի բազմաթիւ հիւրանոցներ, բիզնես եւ բնակելի աշտարակներ, զբօսաշրջութեան կենտրոն, Թրամփը իր անունով ունի նաեւ համալսարան:

Թրամփն ունի բազմաթիւ աշտարակներ Ամերիկայից դուրս` Շոտլանդիա (Սկատլանդ), Կանադա, Իսրայէլ, Հարաւային Կորէա, Ֆիլիպիններ, Պանամա, Դուբայ եւ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:

Թրամփի աշտարակը (Trump Tower), Ստամբուլում գտնւում է քաղաքի ամենապատկառելի շրջանում, քաղաքի կենտրոնական շրջաններից` Շիշլի քաղաքամասում: Աշտարակները երկու հատ են մէկը` բնակելի (39 յարկ) եւ միւսը` առեւտրական թաղամասերում (37 յարկ), բնակելի աշտարակը բաղկացած է 200 միաւորից, առեւտրական աշտարակում աշխատում են 80 խանութ, մէկ կինոթատրոն եւ տասնեակ առեւտրական գրասենեակներ:

Եւրոպայի եւ Միջին Արեւելքի խոշոր ընկերութիւնների գրասենեակները գտնւում են  «Թրամփ Թաուր»-ում:

Շէնքի իրական տէրն է թուրք մեծահարուստ Այդըն Դողանը, որն իր հերթին վարում է միջազգային բիզնեսներ. Դողանը այս շէնքի վրայ Թրամփի անունը գրելու արտօնութիւնը ստացել է Թրամփից, որի համար նրան վճարում է տարեկան հինգ միլիարդ դոլար:

Նախագահական ընտրութիւնների արդիւնքները յայտարարւելուց անմիջապէս յետոյ Թուրքիայի նախագահ Էրդողանը եւ վարչապետ Բինալի Եըլդըրըմը առաջիններից էին, ովքեր շնորհաւորեցին Թրամփին եւ յոյս յայտնեցին, որ Թրամփի օրօք Թուրքիա-Ամերիկա յարաբերութիւնները կը բարելաւեն: Անցեալ ամառ Թուրքիայում ձախողւած զինւորական յեղաշրջումից յետոյ, Թուրքիա-Ամերիկա յարաբերութիւնները որոշ չափով մթագնեցին, Թուրքիան Ամերիկայից պահանջեց Գիւլէնի յանձնումը Թուրքիային, բայց Ամերիկայի կողմից այդ հարցը ձգձգւեց:trump-and-erdoghan

Իսկ ինչո՞ւ էին թուրքերը համակրում Թրամփին եւ ոչ Հիլարի Քլինթոնին:

Նախեւառաջ Քլինթոնի ընտրութեամբ Թուրքիան տեսնում է թէ Ամերիկայի քաղաքականութիւնը Սիրիայի եւ Միջին Արեւելքի տագնապի խնդրում շարունակւելու է նոյն ձեւով: Քլինթոնը շարունակութիւնն է Օբամայի, Ամերիկան մինչ այժմ Սիրիայում ԴԱԷՇ-ի դէմ պայքարի հարցով հովանաւորում է քրդական ուժերին, որը դա դիւր չի գալիս Թուրքիային:

Հիլարի Քլինթոնը իր ընտրապայքարի ընթացքում խոշոր գումարներ է ստացել Գիւլէնից: Գիւլէնը հովանաւորում է Քլինթոնին: Քլինթոնի ընտրւելով դժւար թէ Ամերիկան Գիւլէնին յանձնէր Թուրքիային: Թուրքիան պահանջում է Գիւլէնի յանձնումը, քանի որ նրան համարում են անցեալ ամառւայ զինւորական յեղաշրջման trump-towers-1գլխաւոր պատճառը, մի հարց, որը Թուրքիայի իշխանաւորներն ու կառավարամէտ մամուլը շատ լաւ կարողացել են դրսեւորել հանրային կարծիքի մօտ: Այժմ Գիւլէնի յանձնումը Թուրքիային այդ երկրի հասարակութեան առաջնահերթ խնդիրներից է:

Մի այլ հարց, որը պատճառ է դարձել, որ թուրքերը համակրեն Թրամփին, Թրամփի դրական արտայայտութիւններն են նախագահ Էրդողանի նկատմամբ, Թրամփը իր ընտրարշաւի ելոյթներում դրական էր գնահատել Էրդողանի ջանքերը զինւորական յեղաշրջումը կանխելու հարցում, նախ Թրամփը ասել էր, որ իր համար հարց չէ, որ Թուրքիայի իշխանութիւնները մարդու իրաւունքների եւ քաղաքացիական ազատութիւնների հարցով ինչ քայլերի են դիմում իրենց երկրում: Թրամփը նաեւ քննադատել էր Օբամային, թէ ինչու նա անտեսում է Թուրքիայի կարեւոր դերն ու աշխարհաքաղաքական դիրքը Միջին Արեւելքում:

 

 


Առնչվող նյութեր
1. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
2. Նախագահ Թրամփը մեկ շաբաթվա ընթացքում երկու ապտակ ստացավ ՄԱԿ-ում
3. Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
4. Մայր Աթոռն ու Երուսաղեմի պատրիարքարանը մտահոգություն են հայտնել Թրամփի հայտարարության վերաբերյալ
5. Թրամբ երկու միլիառ իսլամի դէմ յանդիման պիտի կանգնի. Աքսայի իմամ
6. Հարցը կարող է լուծվել բանակցությունների միջոցով. Նալբանդյանը՝ Երուսաղեմի կարգավիճակի մասին
7. Թրամփը ճանաչեց Երուսեղմն իբրև Իսրայելի մայրաքաղաք
8. Էրդողանի թիկնապահները, ծեծելով ցուցարարներին, ամրապնդեցին «սարսափելի թուրքի» կերպարը
9. Թուրքիան առաջ ընկավ ԱՄՆ-ից ու հետ կանչեց իր դեսպանին Անկարա
10. Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: