ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ստահոդ հոդվածներ՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի մասին. Հայացք Հոլանդիայից

17 օգոստոսի, 2016 | 17:33

dzjunik aghajanianՎերջերս Հայաստանում գործող որոշ լրատվամիջոցներ’ երևի առաջինը Ժուռնալիստների Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նույնանուն կայքը հրապարակել է հոդված, որը քննադատության թիրախում է պահել Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի կեցվածքը: Հիշյալ նյութը սկսել են վերահրատարակել այլ կայքեր և համացանցում այն արագ թափով տարածում է գտել:

Ընդհանրապես նիդերլանդահայության խնդիրները բավարար չափով իր արտացոլումն է գտնում Նիդերլանդական Օրագրում և Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր Դեսպանը այն բացառիկ հայ դեսպանների թվում է, ով գոնե մեծ ուշադրություն է դարձնում հայապահպանության խնդիրներին և այս երկրում Հայաստանի հեղինակությանն ուղղված աշխատանքներ է կատարում:

Այդ մասին մեր ձեռքի տակ եղած փաստերը բավականին է, որ ի ցույց պետք է դրվի շատ այլ դեսպանների: Ուստի տարօրինակ ու խորթ թվաց, որ դեսպանը կարող է այդքան կոշտ, միևնույն ժամանակ իր կեցվածքին հակառակ արտահայտություններ թույլ տալ:

Կասկածելի էր փաստը, որ դեսպանատունը Հայաստան մեկնելու խնդիրն է դժվարացնում, այն դեպքում, որ բոլորին է հայտնի , որ լավ հիմքերի վրա է դրված նաև քաղաքացիների հետ դեսպանատան աշխատանքը ‘ բացառելով անգամ նվազագույն կոռուպցիոն ռիսկերը: Այս կոնտեքստում նման կարգի մեկը մյուսին հաջորդող հեղինակազրկող’ հուզական ենթատեքստերով հոդվածները չէին կարող մեզ անտարբեր թողնել:

… Այո, իրոք հոլանդահայերի մի խումբ ի զորակցություն «Սասնա ծռեր»-ի Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան մոտ փոքրաթիվ հավաք էր կազմակերպել, բայց դա նշանակում էր արդյո՞ք, որ սա դեսպանի դուրը չի եկել և նա կարող էր թույլ տար իրեն սպառնալիքներ հնչեցնել: Ինչպես պարզվեց՝ դեսպանն այդ օրը աշխատավայրում էլ չի եղել:

Սովոր ենք քարեր նետել’ չճշտելով ուղղությունը: Տարիներ առաջ դեսպանատունը հանդիպում էր կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ և հենց դեսպանն էր խոսքի իրավունք տալիս և խրախուսում նրանց, ովքեր ներհայաստանյան կյանքի սուր հարցադրումներ էին ուղղում նախագահին: Անհնար է անգամ հավատալ, որ ազնիվ և օբյեկտիվ, հավասարակշռված մոտեցում ու տեսակետ ունեցող դեսպանը նման ագրեսիվ հայտարարություն աներ: Նիդերլանդահայ կազմակերպություններին հայտնի է դեսպանի կառուցողական, նորովի աշխատաոճով խնդիրները լուծելու եղանակները: Նա պարտադիր ներկա է լինում հանդիպումների, որտեղ հայությանը հուզող հարց է քննարկվում:

haaga tsuitsԱմենատարօրինակը սակայն այն լրատվամիջոցներն են, ովքեր սենսացիոն արագությամբ կարող են տարածել ու թշնամու կերպարով հանրությանը ներկայացնել գոնե իրենց համար անծանոթ մարդուն: Այդ երբվանի՞ց իշխանության օղակներում աշխատող մեր հայրենակիցներին թշնամի պետք է համարել: Ամենազավեշտալին մեկը մյուսից արտատպող կայքերի տողատակերի ընթերցողների որոշ մեկնաբանություններն են, որոնց հեղինակները անվայելուչ արտահայտություններ են թույլ տվել մարդու հասցեին, ում չեն էլ ճանաչում:

Գոնե դեսպանի աշխատանքը ավելի տեսանելի է այստեղ’ Նիդերլանդներում, քան նրան ծուռ հայելու մեջ ներկայացրել են հայրենական լրատվամիջոցները:

Ինչ վերաբերում է Նիդերլանդների Հայ առաքելական եկեղեցու Մաստրիխտի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Մելքոնյանին կարգազուրկ անելուն, ապա Մայր աթոռ Էջմիածինը չի կարող դա անել, քանի, որ նա ենթարկվում է Կիլիկիո կաթողիկոսարանին:

Այնուհանդերձ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արխիվի եւ ձեռագրերի պահոցի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի գրությունից հետո նրան պաշտոնազուրկ անելու գրություն են ուղարկել: Հատկապես մաստրիխտահայերը միշտ էլ գոհ են հոգևորականի աշխատանքից: Կարծում ենք այս հարցում ով, եթե ոչ Մայր Եկեղեցին պետք է հանդուրժող գտնվի իր հովվի նկատմամբ’ չեղարկի որոշումը:

Հուլիսյան միջադեպերը իրոք թեժ էին, բոլորին անտարբեր չթողեցին, հանգիստ շունչ առանք, երբ հայը հայի արյուն չհեղեց, իսկ եղածից հետևություններ պետք է անել: Մեզ պետք է ուժեղ Հայաստան’ բոլորիս միասնությամբ, մի բան, որ դեռ երազանք է անկախության տարիներից մինչև հիմա: Հավատացեք պառակտումը մեր ուղին չէ’ այն վնասներ կբերի:


Առնչվող նյութեր
1. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
2. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
3. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
4. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
5. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
6. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին
7. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
8. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում
9. Հայերը 2018 թ. Նիդերլանդների ավագանու ընտրություններում
10. Հայազգի թեկնածուներ 2018 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: