ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՍՈՖԻԱ. Հուշատախտակ 300-ամյա հայկական եկեղեցու տեղում

29 սեպտեմբերի, 2017 | 13:29

 

 

Սեպտեմբերի 26-ին  Սոֆիայում տեղադրվեց հուշատախտակ այն տեղում, ուր 1620 մինչև 1934 գտնվել է հայկական եկեղեցին: ХVІІ դ. սկզբին քաղաքում հաստատվում են հայեր և ազգասեր Աբրո Չելեբիի օգնությամբ կառուցում աղոթավայրը:

Մինչև Բուլղարիայի ազատագրումը՝ 1878 օսմանական լծից հայերը բնակվում էին «հայկական թաղում», եկեցեղու մոտակայքում:

Ազատագրումից հետո, հայտարարելով Սոֆիան մայրաքաղաք, նախաձեռնվում են միջոցառումներ արագ մեծացող քաղաքի նոր կենտրոն ծևավորելու համար:

Այդ պատճառով «Սբ. Նեդելյա» տաճարի շուրջ քանդվում են մի քանի հնադարյան եկեղեցիներ, այդ թվում նաև հայկականը, և կառուցվում են Բուլղարական եկեղեցու որոշ գլխավոր շենքերը:

Հին եկեղեցու և դպրոցի փոխարեն տրվում է հողատարածք մոտ 1 կմ դեպի արևմուտք, ուր բնակվում էին այն ժամանակ հայ գաղթականները: Այդտեղ 1936-ին բացվում է մինչ օրս գործող «Հայոց ազգային տունը»,  ընդգրկելով աղոթատեղին, դպրոցը, գրադարանը, սրճարանը …

Հուշատախտակի բացման արարողությանը ներկա էին Արմեն Սարգսյանը՝ ՀՀ դեսպանը Բուլղարիայում, Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմի առաջնորդ տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը, Բուլղարական ուղղափառ եկեղեցու պատվիրակներ, Բուլղարիայի տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Նվիրատու Օնիկ Փիլիբոսյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց գաղափարի ձագումից մինչև հուշատախտակի իրականություն դառնալը յուրաքանչյուր լումա ներդրողներից: Նա նվիրեց պատմական նյութեր և հուշատախտակի փաստաթղթերը ներկայիս Սոֆիայի Հայ առաքելական եկեղեցական վարչության նախագահին, մաղթելով, որ շատ շուտով կավարտվի մայրաքաղաքի հայ համայնքի նոր եկեղեցու շինությունը և այն կսկսի գործել:

Չնայած անձրևին՝ ներկաները հյուրասիրվեցին ավանդական հաց ու աղով և ստացան նյութեր հնադարյան և նորակառույց եկեղեցու վերաբերյալ:

Գոհար Խնկանոսյան

Լուսանկարները՝ հեղինակի

orer.eu

 

 

 

 

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում
3. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
4. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում
5. Պեյո Յավորովին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում
6. Շառլ Ազնավուրի այցին նվիրված ընդունելություն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում
7. Դեսպան Սարգսյանը քննարկել է Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթի վերաբացման հարցը:
8. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
9. Բուլղարիա-Հայաստան պատգամավորական խումբը նոր կազմ ունի
10. Երեւանում բացվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: