ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ

06 սեպտեմբերի, 2018 | 11:20

Օգոստոսի 4-ին Սոֆիայի Հայոց տանը «Երևան» կազմակերպության և բուլղարական «Լաբիրինթոս» հրատարակչության նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում հայազգի գրող, մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր Նարինե Աբգարյանի հետ, որին մասնակցեցին բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ, գրականության և արվեստի գործիչներ, բազմաթիվ ընթերցասերներ: Միջոցառմանը մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Ներկայացվեց Հայաստանի Բերդ քաղաքում ծնված և մեծացած, ապա 1993թ.-ից Մոսկվայում բնակվող ստեղծագործող Նարինե Աբգարյանի անցած ստեղծագործական ուղին, բուլղարացիների համակրանքը վայելող հայազգի արձակագրի երկերը, որոնք վերոնշված հրատարակչության կողմից թարգմանվել են բուլղարերեն: Ընդգծվեց, որ 2017թ. Բուլղարիայում վաճառված գեղարվեստական գրքերից ամենաշատ ընթերցվածները հենց Նարինե Աբգարյանի հեղինակած գրքերն են, իսկ հեղինակի «Երկնքից ընկավ երեք խնձոր» գիրքը ճանաչվել է տարվա լավագույն ստեղծագործություն:

Իր խոսքում Նարինե Աբգարյանն անդրադարձավ իր մանկության տարիներին՝ ներկայացնելով հիշողություններ, որոնք հետագայում իր գրքերի հիմքն են հանդիսացել: Նա պատմեց ցեղասպանություն վերապրած իր նախնիների մասին, հիշատակեց Ղարաբաղյան պատերազմի ծանր օրերը:

Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ արձակագիրը ներկայացրեց իր աշխատանքային և ստեղծագործական ճանապարհը՝ հետաքրքիր մանրամասներ ներկայացնելով իր գրքերի ստեղծման, դրանց առանձին դրվագների, հերոսների նախատիպերի մասին:

Հանդիպման մասնակիցները հատվածներ ընթերցեցին հեղինակի գրքերից:

Սեպտեմբերի 5-7-ը Նարինե Աբգարյանի հետ հանդիպումներ կկազմակերպվեն Բուլղարիայի Պլովդիվ, Ստարա Զագորա և Բուրգաս քաղաքներում:


Առնչվող նյութեր
1. Բուլղարիա. Պլովդիվի Ս. Գևորգ եկեղեցին 190 տարեկան է
2. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
3. «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
4. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
5. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
6. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
7. Հայ-բուլղարական կրթական պայմանագրի ստորագրում Սոֆիայում
8. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը
9. Սոֆիայում նշվեց Հայաստանի անկախության 27-ամյակը
10. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: