ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով

28 հունվարի, 2013 | 01:09

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ- Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ:

Ս. Պատարագի ընթացքում Վրթանես Սրբազանը քարոզ խոսեց` անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում հայոց բանակի կարևոր դերին ու նշանակությանը. «Գոհություն Ամենազոր Աստծո, որ այսօր համայն մեր ժողովուրդն ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս աշխարհի միասնաբար տոնախմբում է Հայոց երիտասարդ և հաղթական բանակի 21-րդ տարեդարձը: Բանակ, որը թեպետ ստեղծվել ու կայացել է ոչ վաղ անցյալում, սակայն ապրել և հաղթանակների փայլուն պսակների է արժանացել` անցնելով ծանր և դժվարին ժամանակներով, այլև հայ զորականաց սուրբ և արդար արյան հեղումով»: Խոսքն ուղղելով ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին` Սրբազան Հայրը մասնավորապես նշեց. «Հորդորում ենք հայոց զինված ուժերի յուրաքանչյուր գիտակից ծառայակցի, որպեսզի լցված միաբանության ոգով, շարունակի իր արդար ու հաղթական երթը, քանզի հայոց բանակը այն կարևորագույն հիմնաքարն է, որի վրա պիտի խոյանա մեր ժողովրդի միասնության սրբազան տաճարը»:

Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի Իջման Ս. խորանի առջև, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն` ի շինություն և ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի:

Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մեկ անգամ ևս շնորհավորելով ամենքին Հայոց բանակի 21-րդ տարեդարձի առիթով, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին: Անդրադառնալով թե° հոգևոր սպասավորների և թե° զինվորականների ծառայության կարևորությանը հայ ժողովրդի կյանքում` Նորին Սրբությունը նշեց, որ նրանք երկուսն էլ կոչված են պայքարելու չարի դեմ հոգևոր և ֆիզիկական տեսանկյուններից` այն հասարակության միջից վերացնելու, սեր ու խաղաղություն հաստատելու և ապահով ու անսասան Հայրենիք կառուցելու համար:

Այնուհետև, ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու «Սբ. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգևատրեց գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանին, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանին և գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին:

Ապա ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով` ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առիթով Արցախյան ազատամարտին մասնակցած և զինված ուժերում հոգևոր ծառայության ընթացքում իրենց նպաստը բերած շուրջ 20 հոգևորականներ պարգևատրվեցին «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալներով:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ, ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԵՐԻ ԱՌԻԹՈՎ
2. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
3. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ
4. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
5. Հայ Եկեղեցին դեմ է Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի հայցով ՄԻԵԴ վճռին
6. Հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները պարգևատրվել են պետական բարձր պարգևներով
7. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
8. Երևանում վերաբացվեց «Իզմիրլյան» բժշկական հաստատությունը և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնը
9. Խաղաղության աղոթք և հոգեհանգիստ Սիրիայում զոհված քրիստոնյաների համար
10. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: