ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում

27 մարտի, 2016 | 17:47

surb harutuin tbilisi2016 թվականի մարտի 27-ին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում, Քվեմո Քարթլիի տարածաշրջանում, Բաթումիում նշվեց հավատացյալ հոծ բազմության մասնակցությամբ:

Հավատացյալներով լեփ-լեցուն Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում կատարվեց ժամերգություն, Անդաստան, այնուհետև մատուցվեց Զատկական Սուրբ և Անմահ Պատարագ:

Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում Զատկական Սուրբ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հորը ողջունելու և Սուրբ Պատարագին մասնակցելու համար Բաթումիի հայոց եկեղեցի էին եկել Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետ Արչիլ Խաբաձեն, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովը, Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Գիորգի Թավամաիշվիլին, Բաթումիում Իրանի Իսլամական Հանրապերության հյուպատոս Ահմադ Ռեզա Արզզհանին, Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

Հավարտ Սուրբ Պատարագի, Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնում Թեմակալ Առաջնորդը բացումը կատարեց նկարիչ Հրաչ Սեչինյանի աշխատանքների ցուցահանդեսի:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Պատարագին ներկա էին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի բռնագրավված տարածքների և բռնի տեղաշարժվածների ու փախստականների նախարար Սոզար Սուբարը, Թբիլիսիի Ժողովրդական ժողովի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում հայորդիներ:

Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ Տեր Սամվել քահանա Թորոսյանը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի զատկական պատգամը:

Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայկական surb_harutiunհամայնքների հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը շնորհավորեց ներկաներին Քրիստոսի Հարության հրաշազարդ տոնի առիթով, և հանուն Վիրահայոց թեմի առաջնորդի ողջունեց Վրաստանի վարչապետ տիար Գիորգի Կվիրիկաշվիլիին և ներկա պաշտոնյաներին, ի մասնավորի ասելով. «Կան հարյուրավոր ժողովուրդներ, որ պետականություն չունեն, իսկ վիրահայերս՝ երկուսն ունենք: Մենք հավասարապես սիրում ենք Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանը: Մենք հպարտ ենք, որ հայ ենք և հպարտ ենք, որ ազատ, անկախ Վրաստանի քաղաքացիներ ենք…»:

Հատկանշական է, որ ողջ Ավագ շաբաթվա ընթացքում և Սուրբ Զատկի օրը քույր եկեղեցիների հավատացյալներ՝ ղպտիներ, ասորիներ և հնդիկ մալաբարներ, սիրով իրենց մասնակցությունը բերեցին Թբիլիսիի հայոց եկեղեցիների ծիսական արարողություններին:

Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում:


Առնչվող նյութեր
1. Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում նշվեց Սուրբ Հարության տոնը
2. Սուրբ Զատիկը նշվեց Պրահայում- Լուսանկարներ
3. Ախթալայում նշվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը
4. Սուրբ Զատիկը նշվեց Պրահայում. լուսանկարներ
5. Սուրբ Զատիկի պատարագը ապրիլի 16-ին ժամը 13-ին
6. ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ
7. Մայր Աթոռը հայտարարում է Ավագ Շաբաթվա ծրագիրը
8. Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի նշանակությունը
9. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԷՐ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ
10. Սուրբ Հարության տոնը կնշվի նաեւ Պրահայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: