ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սուրբ Ծնունդը Ախթալայի Ս.Աստվածածին Վանքում

15 հունվարի, 2017 | 19:50

 

Axtala 2

Սուրբ Ծննդյան Հրաշափառ Ավետիսը համախմբել էր Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հավատավոր ժողովրդին։ Չնայած հունվարյան ցուրտ երեկոյին՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարգին ջերմացել էր եկեղեցին, ուր հնչում էր մաքրամաքուր աղոթքն ու ջերմացնում ոչ միայն մարդկային հոգիներն, այլև ցուրտ օդը։

Պատարագին ներկա էին Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը և ավագանու անդամները, Ախթալայի երկու դպրոցների տնօրենները, Շնող, Շամլուղ և Ճոճկան համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով այս տարի դարձավ եկեղեցու խաչքավորը։
Հաջորդ օրը նույնպես, եկեղեցին լեփ – լեցուն էր հավատացյալներով։ Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց ջրօրհնեքի արարողություն։ Պատարագիչ հոգևորականը՝ Ախթալայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Հեթում քհն․ Թարվերդյանն իր քարոզում, տալով մեր Տիրոջ Հրաշափառ Ծննդյան Ավետիսը, նշեց, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է իր մեջ կրի մանուկ Հիսուսի մաքրամաքուր ժպիտն ու լուսավորվի դրանով։

Որ Սուրբ Ծննդյան Ավետիսը ևս մեկ առիթ պետք է լինի՝ նորոգության, վերազարթոնքի և հոգևոր նոր ապրումների։
Այնուհետև եկեղեցու խաչքավոր Էդուարդ Շարմազանովի աջակցությամբ ժողովրդին բաժանվեց մատաղ։

Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ: Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի:

axtala 1 Axtala 3


Առնչվող նյութեր
1. Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
2. Խաղողօրհնեք. Երկար դադարից հետո վերստին ղողանջեց Ախթալայի վանքի զանգը
3. Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում նշվեց Սուրբ Հարության տոնը
4. ԱԽԹԱԼԱՅԻ Ս․ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
5. Թուրինյան պատանքի կրկնօրինակը՝ Ախթալայի վանքին
6. Խաղողօրհնեքի արարողություն Ախթալայի Ս․ Աստվածածին վանքում
7. Ախթալա. Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակում
8. Ախթալայում նշվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը
9. ”Մեզի ծնաւ խաղաղութեան իշխանը”. Ֆրանչիսկոս Պապին Սուրբ Ծննդեան ”Ուրպի էթ Օրպի” պատգամը
10. ”Լոյսը աշխարհ եկաւ եւ աշխարհը մերժեց զինք” Գրիգոր Պետրոս Ի. Կաթողիկոս-Պատրիարքի Ծննդեան պատգամը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: