ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

12 օգոստոսի, 2018 | 08:07

Այսօր` օգոստոսի 12-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է։  Այն հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն։  Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոններից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում; Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապատն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։

Ապա; 14 օր անց; կրկին ելավ Գաբրիել հրեշտակապետը և Տիրուհուն ավետեց Աստծո մոտ փոխվելու մասին; ինչից բերկրեց Մարիամ; և զվարճացավ նրա հոգին։ Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում։ 12 օր անց եկավ Գաբրիելը և դարձյալ ասաց; որ նրան կանչում է Արարիչը։ Գաբրիելը նրան տվեց բրաբիոնի մի պսակ; որը հյուսել ու բերել էր Ադամի դրախտից; և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին; որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը օրհնեն Աստծուն։ Սուրբ Մարիամը մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզում։

Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի ավարտին բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում։

Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։


Առնչվող նյութեր
1. Խաղողօրհնեք. Երկար դադարից հետո վերստին ղողանջեց Ախթալայի վանքի զանգը
2. Խաղողօրհնեքի արարողություն Ախթալայի Ս․ Աստվածածին վանքում
3. Մայր Աթոռում նշվեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը
4. Ս. Աստվածածնի Վերափոխման տոն
5. Ս. Աստվածածնի վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
6. Խաղողօրհնեք
7. Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Սուրբ Էջմիածնում
8. Օգոստոսի 18-ին Խաղողօրհնեք է՝ Վերափոխումն Սբ. Աստվածածնի

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: