ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սոցիալական մեդիաները, բլոգերները լավ հարթակ են Արցախն ավելի ճանաչելի դարձնելու համար. Սամվել Մարտիրոսյան

20 մարտի, 2017 | 18:46

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այսօր՝ մարտի 20-ին, Ստեփանակերտում կայացած բլոգերների միջազգային ֆորումին, որին մասնակցել են շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրներից, նախաձեռնվել է Արցախի ժուռնալիստների միության և «Արցախակերտում» հասարակական կազմակերպության կողմից:

blogerner 2Ստեփանակերտում միջազգային կարգի ֆորում կազմակերպելով՝ նախաձեռնողներն ինչ ակնկալիքներ և նպատակներ են ունեցել. «Արցախպրես»-ը զրուցել է պատասխանատուների հետ: Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը նշել է, որ բլոգոսֆերան կարող է ներգրավվել և իր լուրջ ավանդը բերել խաղաղության հասնելու գործընթացին: Նրա խոսքով, ֆորումի մասնակիցներն Արցախն էլ ավելի ճանաչելի կդարձնեն՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները:

«Կարծում եմ, որ սպասելիքները կարդարացվեն, և, անկախ Ադրբեջանի արձագանքից, անհրաժեշտ է, որպեսզի այն լինի շարունակական»,- ասել է Կ. Գաբրիելյանը:

Ֆորումի կայացումը Արցախում շատ կարևոր քայլ համարեց «Արցախակերտում» ՀԿ համանախագահ Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության փաստը՝ Արցախ այցելելու և Ալիևին քննադատելու համար:

«Սա այն ուղերձն է, որ եթե նույնիսկ քրեական հետախուզություն է իրականացվում, միևնույն է, բլոգերները գալու են Արցախ, և նրանց հետաքրքրությունն աճելու է: Ամենակարևորն այն է, որ ցանկացած ոք, հատկապես բլոգերները, լրագրողները, պետք է ազատություն ունենա ցանկացած երկիր այցելելու՝ անկախ այդ երկրի իրավական միջազգային կարգավիճակից, Ադրբեջանը սա պետք է միշտ հաշվի առնի»,- ասել է Ա. Բեգլարյանը:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ իր հերթին հայտնել է.

blogerner«Շատ կարևոր է, որ բլոգերների միջազգային ֆորումը կազմակերպվում է հենց Ստեփանակերտում: Հասնել հնարավորության, որ բոլոր առաջատար միջազգային լրատվամիջոցներում ձևավորվեն Արցախի վերաբերյալ մեր ուզած կարծիքը, բավականին բարդ է, որովհետև առաջինը՝ հետաքրքրությունն է քիչ, և երկրորդը՝ հարևան պետությունը բավականին գումարներ է ծախսում այդ ուղղությամբ: Եվ անմիջապես մրցակցության մեջ մտնել հենց գումարային տեսանկյունից իրենց քարոզչության դեմ, ինձ թվում է, այնքան էլ նպատակահարմար չէ: Իսկ սոցիալական մեդիաները, բլոգերները հենց այն հարթակն են, որտեղ շատ ավելի ազատ են և կարելի է Արցախն ավելի տեսանելի ու ճանաչելի դարձնել դրանց միջոցով: Դրա համար նաև պետք է, որ Արցախից շատ ակտիվություն լինի և այստեղի մեդիաակտիվիստներն ավելի բաց աշխատեն աշխարհի հետ: Արցախի ներուժը շատ ավելին է քան օգտագործվում է»,-ասել է Ս. Մարտիրոսյանը և նշել, որ նման նախաձեռնություններ եղել են, ուղղակի սա լավ առիթ է ևս մեկ քայլ առաջ անցնելու:

Հայ բլոգերի խոսքով, կարևոր է, որ ֆորումի մասնակիցները բացահայտ Արցախ են եկել` արհամարելով Ադրբեջանի սպառնալիքները:

samvel martirosianՄեդիափորձագետը նշեց նաև, որ մարտի 19-ին Ստեփանակերտի «Թումո» կենտրոն այցելությունից բլոգերները շատ են տպավորվել երեխաների անմիջականությունից, ինչպես նաև խաղաղություն ունենալու երեխաների շատ մեծ ցանկությունից:

,,Ստեփանակերտի օդանավակայանը չի գործում ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից կան ճնշումներ, այլ, որ միջազգային կառույցների՝ մասնավորապես Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO)-ի կողմից են ճնշումներ նկատվում: Այս մասին այսօր Ստեփանակերտում անցկացված բլոգերների միջազգային ֆորումի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:

«Ոչ ոք չի կարող ասել, թե այս հարցը, երբ կլուծվի: Բայց մենք այլ ճանապարհով ենք գնացել և երկրորդ ճանապարհն ենք կառուցել, որը Արցախը կապում է Հայաստանին: Դա Ստեփանակերտ-Մարտակերտ-Քարվաճառ-Սոթք ճանապարհն է, որը թույլ է տալիս մեծացնել այցելությունների հոսքն Արցախ»,- նշել է Ս. Շահվերդյանը:

Այն հարցին, թե ինչո՞ւ չի կարող օդանավակայանը գործել ոչ թե միջազգային ֆորմատով, այլ պարզապես Երևան-Ստեփանակերտ չվերթներ իրականացնելով՝ Ս. Շահվերդյանը պատասխանել է. «Այդ հարցով զբաղվող միջազգային կառույցները դա նպատակահարմար չեն համարում: Միևնույն ժամանակ մենք այն ամբողջովին անգործունակ չենք կարող համարել, որովհետև հիմա ուղղաթիռային հաղորդակցություն է իրականացվում Հայաստանի հետ, որի համար թույլտվություն չի պահանջվում: Այս տեսանկյունից կարող ենք ասել, որ օդանավակայանը գործում է, պարզապես քաղաքացիական ինքնաթիռներ թռիչք չեն կատարում»:

Artsakhpress.am


Առնչվող նյութեր
1. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
2. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
3. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
4. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
5. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
7. Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին
8. Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության մասին
9. Արցախի պետնախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը. Նախագահի կողմից կատարվել են նոր նշանակումներ
10. Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց Ստեփանակերտի բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: