ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում

15 օգոստոսի, 2018 | 10:45

Ռումինիայի Կոնստանցա քաղաքում թողարկվել է սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը, որն ընդգրկում է Հայ հոգևոր երաժշտության նշանավոր գոհարներ` տաղեր, մեղեդիներ, հատվածներ սրբազան Պատարագից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի հայոց թեմի մալո դիվանից, ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ, Կոնստանցայի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի ջանքերով և Անահիտ Տավիտյանի մեծագույն աջակցությամբ:

Ձայնագրությունը կատարվել է Ռադիո Կոնստանցայի ստուդիայում: Ձայնասկավառակում ընդգրկված են հետևյալ ստեղծագործությունները` «Հաւուն Հաւուն» (Ս. Գրիգոր Նարեկացի), «Նոր ծաղիկ» (Ս. Ներսես Շնորհալի), «Ի գերեզման» (Դանիել Երաժշտի), «Ով Պարտիզպան»  (Զարեհ եպիսկոպոս), «Խնկի ծառին» (Ա. Բոբիկյան), «Տէր ողորմեա» (Խորեն Մեխանեջյանի), «Յորժամ» (Մակար Եկմալյան), «Սուրբ Սուրբ» (Մակար Եկմալյան), «Ամեն Հայր Սուրբ» (Մակար Եկմալյան), «Մայր եւ կոյս»  (Ա. Պարթևյանի), «Ուր ես Մայր Իմ» (Ա. Բոբիկյան):

 Նվագակցում է Կոնստանցայի Օլեգ Դանովսկու անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի դաշնակահարուհի Անդրադա Շտեֆանը: Ձայնասկավառակը նախատեսված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր երաժշտությամբ, շարականներով, տաղերով ու Ս. Պատարագի երգեցողությամբ հետաքրքրվողների համար, նպատակ ունի նաև ռումին հասարակությանը ծանոթացնել Հայ եկեղեցական երգեցողությանը, նպաստել հայ հոգևոր երաժշտության տարածմանը:

Ռումինիայի հայոց թեմը խորին երախտագիտություն է  հայտնում Անահիտ Տավիտյանին, Ռադիո Կոնստանցայի ստեղծագործական խմբին, մասնավորապես Ստելիանա Բաժդեքիին, Ելենա Իոնեսկուին և Ֆլորին Ստրուիյալըին` աջակցության և համագործակցության համար:

orer.eu


Առնչվող նյութեր
1. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
2. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
3. Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը
4. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
5. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը
6. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
7. Մեծ շուքով նշվեց Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը
8. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
9. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
10. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: