ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՍՈՉԻԻՑ՝ ՆԱԽԻՋԵՒԱՆ. ԻՍՐԱՅԷԼԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ…

24 օգոստոսի, 2017 | 08:47

Russian President Vladimir Putin (L) greets Prime Minister Benjamin Netanyahu ahead of their meeting in Sochi on August 23, 2017. (AFP Photo/Sputnik/Alexey Nikolsky)

1- Երէկ Սոչիում Իսրայէլի վարչապետ Նաթանիահուն Պուտինի հետ հանդիպման ողջ ընթացքում, (գրաւոր) յայտարարութիւններով կրկին «արջի եօթ երգերը» յիշեցնող հակաիրան խօսքեր է հնչեցրել…: Իհարկէ, Պուտինի կողմից Նաթանիահուի արտայայտութիւնները անմիջական եւ ուղղակի պատասխանի չեն արժանացել, սակայն հէնց նոյն օրը՝ Նիւ Եօրքում, ՄԱԿ-ի Ռուսաստանեան մշտական ներկայացուցչի միջոցով հետեւեալ պատասխանն է հնչեցւել, ըստ որի՝ «Իրանը Սիրիայում ու առհասարակ տարածաշրջանում կիրառում է կառուցողական քաղաքականութիւն ու դերակատարում…»:

2- Հետաքրքիր զուգադիպութեամբ, երէկ, նոյն օգոստոսի 23-ին (ի դէպ՝ Հայաստանի  Անկախութեան Հռչակագրի 26-ամեակին), Նախիջեւանում ադրբեջանական ռազմական ընդլայնւած ցուցադրութիւններ են իրականացւել՝ թէ՛ օդուժի եւ թէ՛ ցամաքային զօրամիաւորումների մասնակցութեամբ, որոնք քաղաքական փորձագէտների կողմից գնահատւում են նոյնպէս որպէս սպառնալիք՝ ՀՀ-ի անվտանգութեանը…:

3- Դեռեւս անցնող օրերում էր, որ նոյն Նախիջեւանում կայացան թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնները:

4- Համընթաց օրերին, Թեհրանում՝ նախագահ Ռոհանին իր երդմնակալութեանը մասնակից ՀՀ նախագահ Սարգսեանի հետ երկխօսութեան ընթացքում շեշտակիօրէն յայտարարում է երկրի հարեւանութեան մէջ գտնւող շրջաններում օտար, արտաքին ուժերի ներկայութեան ու ռազմական նոր բախումների սպառնալիքները չհանդուրժելու մասին…:

5- Դարձեալ հետաքրքիր զուգադիպութեամբ՝ նոյն օրերին լրահոսում յայտնւեց տեղեկատւութիւն, որի համաձայն՝ փաստւում էր հայկական դիրքերի դէմ օգտագործւող անօդաչու սարքերի իսրայէլական մատնահետքերը…:

6- Իսկ առհասարակ բազմիցս է բարձրաձայնւել այն մասին, թէ Իսրայէլա-ադրբեջանական ռազմա-քաղաքական գործարքների հիմքում ընկած է՝ Իսրայէլի կողմից (եւ ոչ միայն), Ադրբեջանի ու յատկապէս Նախիջեւանեան ռազմաբազաների (օդային եւ ցամաքային)  որպէս անմիջական հարթակ օգտագործումը՝ հակաիրան ինչպէս տւեալ դէպքում հակահայաստան դաւերի ու սադրանքների հաշւին…:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ


Առնչվող նյութեր
1. Հայաստանը մասնակցել է Բաքվի ՍԾՏՀԿ արտգործնախարարների հանդիպմանը
2. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
3. Ձեր վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան
4. ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ
5. ՌԱԿ-ը շնորհավորում է համայն հայությանը ժողովրդավարական ընտրություններ ունենալու առիթով
6. Մեր Ժողովուրդը Իր Հաւաքական Կամքը Արտայայտեց. Արամ Ա.
7. Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Յայտարարութիւնը
8. Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ գործակցության եւ համախմբման. Եվրոպայի Հայերի Համագումար
9. Նոր խորհրդարանում կլինեն ,,Իմ քայլը,, դաշինքը, ԲՀԿ-ն եւ ,,Լուսավոր Հայաստանը,,
10. Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ազրպէյճանական փորձերը անգամ եւս ձախողեցան Եւրոխորհրդարանի մէջ
2.Լիխտենշտայնի Իշխանապետությունում հավատարմագրվեց Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը` Աշոտ Սմբատյանը
3.Երեք հոբելյան Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
4.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգ Ժնևում
5.Սերբիայում նշվեց 1988թ. Երեւանի մոտ վթարի ենթարկված ինքնաթիռի կործանման 30-րդ տարելիցը
6.Դեսպան Գառնիկ Բադալյանն իր հավատարմագրերը հանձնեց Թուրքմենստանի նախագահին
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ
8.Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
9.Չեխական ,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է 1 միլիոն եվրոյի զարգացման ծրագրեր
10.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: