ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սոնա Ասատրյանը` շախմատի Եվրոպայի չեմպիոն

16 սեպտեմբերի, 2017 | 10:45

Սեպտեմբերի 14-ին  Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Վերջինիս մասնակցում էին  8-18 տարեկան աղջիկներն ու տղաները՝ առանձին մրցաշարերով։

Հայաստանի 36 մասնակցից միայն աղջիկների մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Սոնա Ասատրյանը նվաճեց մեդալ։ Նա 9 հնարավորից 7 միավորով դարձավ Եվրոպայի չեմպիոնուհի։ Ինչպես նաև 128 կետով բարձրացրեց իր անհատակ վարկանիշը։

Մեդալի համար էր պայքարում նաև Աննա Սարգսյանը, ով հանդես էր գալիս մինչև 16 տարեկան աղջիկների խմբում։ Նա ևս վաստակեց 7 միավոր՝ կիսելով 2-4-րդ հորիզոնականները։ Սակայն լրացուցիչ ցուցանիշներով նա գրավեց, ցավոք, 4-րդ տեղը։

Վերջին տուրից առաջ Եվրոպայի առաջնության մինչև 16 և 18 տարեկան տղաների խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը ևս առաջատարների թվում էին և պայքարում էին մեդալի համար։ Վերջին տուրում, սակայն, նրանք պարտություն կրեցին՝ զիջելով դիրքերը։

Մինչև 10 տարեկան տղաների առաջնությունում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը 7 միավորով կիսեց 3-7-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայտնվեց 6-րդ հորիզոնականում:

Հայ մասնակիցների վերջնական արդյունքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

chess.am


Առնչվող նյութեր
1. Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին ընդունել է Հայաստանի նախագահը
2. Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի 4-րդ “Գրան Պրի”-ի հաղթողն է, բայց թայ-բրեյքում զիջեց առաջատարի դիրքը
3. Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն
4. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
5. Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոլին պսակվեցին Սաղմոսավանքում
6. Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի կրկնակի հաղթող
7. 7-ամյա Արեն Էմրիկյանը դարձել է մինչև 8 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
8. Լևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը
9. Լևոն Արոնյանը դարձավ Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողը. Նավարան հաղթեց Կասպարովին
10. Տասնվեցամյա ամերիկահայ Սամվել Սեվյանը դարձել է ԱՄՆ շախմատի չեմպիոն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
2.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
3.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
4.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
5.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
6.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
7.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
8.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
9.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
10.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: