ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սյունիքի մարզպետը բանակցություններ է վարում Իրանում

15 հունվարի, 2013 | 16:05

ԹԱՎՐԻԶ. – Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն այսօր Թավրիզում  Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ գավառի ղեկավար Ալիռեզա Բեիգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել գավառի հետ մեքենաշինության ոլորտում։   Այս մասին հաղորդում է Իրանի ՖԱՐՍ լրատվական գործակալությունը։

Նախորդ ամիս Հայաստանում Իրանի տեսպան Մոհամադ Ռայեսին կարևորել է Թեհրանի ու Երևանի համագործակցությունն ու նշել, որ Իրանը կարևորում է հարաբերությունները Հայաստանի հետ ու ցանկանում զարգացնել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կապերը։

Նախորդ տարի հոկտեմբերին երկու պետությունների արտգործնախարարներ Սալեհին ու Նալբանդյանը Նյու Յորքում ՄԱԿի կենտրոնակայանում հանդիպման ժամանակ ևս քննարկել են երկկողմ հետաքրքրության խնդիրներ։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության նոր պայմանավորվածություններ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: