ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սյուզի Կենտիկյանը 2015- ին Հայաստանում կբացի կանանց բռնցքամարտի դպրոց

30 օգոստոսի, 2014 | 09:09

Syuzi-Keiikyan01-620x300Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց գերթեթև քաշային կարգում WBA, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանն օրեր առաջ է Գերմանիայից հայրենիք վերադարձել եւ չորս տարիների կարոտն է առնում։

Հաջորդ շաբաթվանից ուժերը հավաքած՝ Սյուզին Գերմանիայում կսկսի մարզումները: Գերմանիա վերադառնալուն պես նրա մասին նկարահանվելու է ֆիլմ «Ինչպես է ընդունել հայրենիքը բռնցքամարտիկին» վերնագրով։ Քսան օրից ֆիլմը կցուցադրվի համացանցում:

Հայաստանում մենամարտ անցկացնել շատ է ուզում, սակայն հայկական կողմից դեռևս առաջարկներ չկան: Հայաստանում մենամարտելու դեպքում էլ կբարձրացնի հայկական դրոշը: Առայժմ մենամարտում է գերմանական դրոշի ներքո, պայմանագրի պայմաններն են այդպես պարտադրում:

Ապագա ծրագրերի մասին խոսելով` Սյուզին նշեց, որ պատրաստվում է 2015 թվականին Հայաստանում բացել կանանց բռնցքամարտի մարզադպրոց։ Նա 16 տարի ռինգումում է, 36 մենամարտ է ունեցել, սակայն այս տարիների գլխավոր ձեռքբերումը աշխարհի չեմպիոնի տիտղոսն է եղել։

Առաջիկա երկու տարիներին բռնցքամարտիկը չի պատրաստվում թողնել կարիերան, իսկ դրանից հետո կթողնի միայն աշխարհի չեմպիոնի տիտղոսով: Գերմանիայում Սյուզին հայ մարզիկների հետ այդքան էլ կապ չունի: Հարգում է բոլոր հայ բռնցքամարտիկներին, նաև Արթուր Աբրահամին, ով մեկ անգամ ասել է, որ չի սիրում կանանց բռնցքամարտը: Սակայն Սյուզին դրան կարևորություն չի տալիս և նշում է, որ դա անձնական կարծիք է:

Աիդա Ավետիսյան «Ռադիոլուր»

www.armradio.am

 


Առնչվող նյութեր
1. Վիկտոր Աղաթելյանը դարձավ Չեխիայի թիվ մեկ բռնցքամարտիկ
2. Էրիկ Աղաթելյանը՝ արծաթե մեդալակիր
3. Վիկտոր Աղաթելյանը հաղթեց բոսնիացի բռնցքամարտիկին
4. Վիկտոր Աղաթելյանը հաղթեց Չեխիայի չեմպիոնին
5. Վիկտոր Աղաթելյանը կրկին հաղթեց պրոֆեսիոնալ բռնցքամարտում
6. Չեխահայ Վիկտոր Աղաթելյանի առաջին հաղթանակը պրոֆեսիոնալ բռնցքամարտում
7. Էրիկ Աղաթելյանը ճանաչվել է 2016 թվականի Չեխիայի լավագույն բռնցքամարտիկ
8. 20-ամյա Էրիկ Աղաթելյանը դարձել է բռնցքամարտի Չեխիայի չեմպիոն
9. Վարուժան Մարտիրոսյանը հաղթեց սլովակ բռնցքամարտիկին
10. Չեխահայ բռնցքամարտիկ Էրիկ Աղաթելյանը դարձավ ոսկե մեդալակիր՝ հաղթելով ուկրաինահային

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: