ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին

07 սեպտեմբերի, 2018 | 09:47

Լույս է տեսել արձակագիր արձակագիր, թարգմանիչ և դրամատուրգ Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակը (Երևան, 2018)։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին ժամը 19-ին ՆՓԱԿ-ում/ հասցե. Երեւան, Փեվստոս Բուզանդի փողոց, շենք 1/3)։ 

Հեղինակի մասին.

Սմբատ Բունիաթյանը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 28-ին, քաղաքամայր Երևանում:

Բարձրագույն կրթություն է ստացել Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։

Մասնակցել է Արցախի պաշտպանական գործողություններին։

Հայաստանի գրողների միության անդամ է։

Հեղինակն ունի տպագրված երեք գիրք և մեկ պիես։

  • «Արևաշապիկ» (պատմվածքներ)։
  • «Բառեր» (թանկաներ)։
  • «Ժողովող» (թարգմանություն)։
  • «Երջանկության երկու ժամը» (դրամա)։

Վս. Գարշինի «Չորս օր» պատմվածքի թարգմանության համար արժանացել է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության «Տարվա լավագույն թարգմանություն» մրցանակին։

«Ով է Աստծո նման» վիպակում ստեղծել է յոթ նոր բառ.

1.Ապիմաստուն 2.Թռուցկազրույց 3.Արեգաչ 4.Մերկասարսուռ 5.Արևաշապիկ 6.Դիմասլաց 7.Բաշնարձակ

Հեղինակն ինքն է խմբագրում է իր գրքերն ու ստեղծագործությունները։

Սմբատ Բունիաթյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր հեղինակներից է։ Ունի ինքնատիպ, զուտ հեղինակային գրելաոճ։ Գրում է զտարյուն հայերենով։ Նրա ստեղծագործությունները հետաքրքիր-հաջողված են նաև  հեղինակային նորարարության շնորհիվ։ Դասական արձակի չափանիշներ «խախտելով»՝ հեղինակը արձակ բանաստեղծությունների սինթեզով է հրամցնում պատմողական խոսքը, ինչը առանձնահատուկ հմայք է հաղորդում՝ բացահայտելով հուզական նրբերանգներ, որոնք խոհափիլիսոփայական շերտեր են բուն ստեղծագործության ենթատեքստում։

«Ով է Աստծո նման» վիպակը բացահայտում է համամարդկային և զուտ անձնական խնդիրներ, որոնք ընդմիշտ առկա են մարդ-Աստված փոխհարաբերություններում։

Վիպակի առանցքը Մարդն է։ Գործողությունները ծավալվում են Նյու Յորք քաղաքում, անցած դարի կեսերին, երբ ԱՄՆ կառավարությունը քսանամյա պատերազմ էր վարում ընդդեմ կոմունիստական գաղափարախոսության՝ գործողությունների թատերաբեմ դարձնելով Վիետնամը։

Կողք-կողքի են անմնացորդ սերն ու պարտք վճարելու մեծահոգությունը, կրոնական մոլեռանդությունն ու երեխայի ճակատագիրը… Այնինչ հանգամանքներն են իշխում մարդ արարածի վրա՝ անխուսափելիորեն ծնելով հարցեր, որոնք  երբեմն մնում են չլսված։ Ո՞վ է Աստծո նման…

orer.eu


Առնչվող նյութեր
1. Արմենուհի Սիսյանը Բրյուսելում արժանացել է միջազգային գրական մրցանակի
2. ,,Կորուսյալ աշխարհը,, ներկայացվեց հայերեն լեզվով
3. Ֆելիքս Բախչինյանի չընդհատվող ճամփորդությունը
4. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
5. «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
6. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
7. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
8. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
9. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
10. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
2.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
3.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
4.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
5.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
6.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
7.Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ
8.Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
9.Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
10.«Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ: Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին»:- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: