ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սկևռայի մեծագույն սրբությունը երկրպագության համար կդրվի Մոսկվայի հայկական եկեղեցում

14 ապրիլի, 2017 | 08:18

Ապրիլի 16-ին, Տիրոջ հրաշափառ Հարության տոնին, հուրախություն հավատացելոց և ի նորոգություն  մեր հավատքի,  առաջին անգամ դուրս կբերվի Սկևռայի մեծագույն սրբությունը։

Skevra1 ekghetsiՀրաշագործ մասնատուփը  Հայոց Հայրապետի օրհնությամբ  Սուրբ Էջմիածնից Մոսկվա է բերվել Եզրաս Սրբազանի խնդրանքով ՝ որպես մեկնարկ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված միջոցառումների։

Համաքրիստոնեական մեծագույն այս սրբությանը հպվելու և երկրպագելու, դրանց օրհնաբեր զորությանը հաղորդ դառնալու համար Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին  բաց է բոլոր ազգությունների հավատացյալ զավակների համար։

Սրբազան մասունքարանը առաջնորդանիստ Մայր տաճարում կպահվի մինչև ապրիլի 24-ը։

Պատմական ակնարկ

Կիլիկյան Հայաստանի  նվիրական  մասնատուփում ամփոփված են  20-ից ավելի համաքրիստոնեական և հայազգի սրբերի՝ Պողոս, Պետրոս, Թադեոս, Բարդուղեմեոս առաքյալների, Գրիգոր Լուսավորչի, Հովհան Ոսկեբերանի, Նիկողայոս Սքանչելագործի, Բարսեղ Կեսարացու,Գրիգոր Աստվածաբանի  մասունքները։

Skevra2 ezras srbazan1283 թվականին եպիսկոպոս Կոստանդին Պահեսնացին փնտրում և հավաքում է սրբերի մասունքները, որոնց համար Կիլիկիայի Հեթում թագավորի հրամանով 1293 թ․-ին պատրաստվում է եռափեղկ պահարան ՝ մասնատուփ։ Փայտակերտ հիմնամասը պատված է արծաթե ոսկեզօծ բարակ թիթեղներով՝ 63 սմ երկարությամբ։Մասնատուփի աջ և ձախ թերթերի յուրաքանչյուր կողմում ներկայացված են առաքյալների, մարգարեների և եկեղեցու հայրերի պատկերները։ Արտաքին դռների  գլխավոր պատկերն է Ս․Կույսի Ավետումը, վերևում՝ Ս․Հովհաննես է, ներքում՝ Ս․Դավիթը։                                                              Մասնատուփի գտնվելու վայրը մոտ 5 դար անհայտ է եղել։ Ըստ պատմական աղբյուրների՝ երբ Սկևռա վանքն այլևս չի գործել, մասունքարանն անհայտ ճանապարհներով հայտնվել է Եվրոպայում։1880 թ․-ին ռուս դիվանագետ, կոլեկցիոներ Ալեքսանդր Բազիլևսկին այն գնել է իտալացի մի հնավաճառից։ 5 տարի անց Ալեքսանդր 3-րդ կայսերը  մասնատուփը գնում է Սանկտ Պետերբուրգի Կայսերական Էրմիտաժի համար։                                                                                            2000 թվականին Եզրաս վարդապետ Ներսիսյանի /այժմ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ/ ջանքերով, Սանկտ Պետերբուրգի Ս․Կատարինե եկեղեցու վերաօծման առիթով  հայ և ռուս Եկեղեցիների առաջնորդներ Գարեգին 2-րդի և երջանկահիշատակ Ալեքսի 2-րդի ներկայությամբ, սրբությունը փոխանցվում է Հայ Եկեղեցուն։Այժմ այն պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և ամեն տարի Վեհափառ Հայրապետի գահակալության տարեդարձի առիթով դուրս է  բերվում հավատացյալների  երկրպագության համար։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվան

 


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը
3. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
4. Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց համասեռամոլության երևույթին
5. Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
6. Հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ Շառլ Ազնավուրի համար
7. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» աշխատությունը լույս է տեսել Սուրբ Էջմիածնում
8. Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
9. ՀՅԴն Իր Ամբողջական Զօրակցութիւնն Է Յայտնում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն
10. Նախագահ Սարգսյանը հանդիպել է հայտնի հնդիկ գործարար Մուկեշ Ամբանիի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: