ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սկսվում են Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ,,Սպի,, ֆիլմի եվրոպական ցուցադրությունները

26 սեպտեմբերի, 2014 | 15:18

The Cut - 5ՊՐԱՀԱ. – Համբուրգցի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի  Հայոց ցեղասպանության մասին ,,Սպի,, ֆիլմի գերմանական առաջին ցուցադրությունը  տեղի է ունենալու Համբուրգում՝  սեպտեմբերի 25-հոկտեմբերի 4ն անցկացվող  ավանդական կինոփառատոնի շրջանակներում։ Ռեժիսորին տրվելու է փառատոնի հատուկ Դագլաս Սըրկ  (Douglas Sirk Award) մրցանակը՝  ստեղծագործական կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար։

Ինչպես կինոփառատոնի տնօրեն Ալբերտ Վայդերսփիելն է նշում՝  նրա ֆիլմերը խորապես արմատացած են Համբուրգում  ու Համբուրգը դրել են կինեմատոգրաֆիայի աշխարհի քարտեզի վրա, նրա ֆիլմերը սկզբնակետ են  թուրքական ծագումով գերմանացի ռեժիսորների համար։

,,Սպի,, ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է այս տարվա Վենետիկի կինոփառատոնում, օգոստոսի 31ին։  Հոկտեմբերի 14-15ից ֆիլմը կցուցադրվի Ֆրանսիայում։ Իբրև ցուցադրությունների մեծ սկիզբ ֆիլմի հեղինակները նշում են հոկտեմբերի 16ը։

***

Լուսանկարում՝ Արևիկ Մարտիրոսյանը,

ֆիլմի ամենադրամատիկ կերպարներից մեկի դերում

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
8. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
9. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին
10. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: