ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սկսվել է ,,Արի տուն,, ծրագրի երրորդ փուլը

07 հուլիսի, 2015 | 07:22

 ari tun 2015Հուլիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Սիրելի´ երիտասարդներ, պատանիներ, շատ ուրախ եմ և հպարտ, որ այսքան երիտասարդ աշխարհի 17 երկրից որոշել է գալ  Հայաստան, տեսնել, ճանաչել Հայրենիքը և ընդմիշտ կապվել Հայաստանին: Ձեր յուրաքանչյուր օրն այստեղ պետք է լինի Հայրենիքի բացահայտման օր: Ձեր յուրաքանչյուր օրը դուք սկսելու եք հայերեն լեզվի ուսուցմամբ: Պետք է սովորե´ք, պահպանե´ք և տարածե´ք մեր Մեսրոպյան ոսկեղենիկ լեզուն: Վստահ եմ, որ ճամբարային օրերի ընթացքում ձեռք կբերեք նոր ընկերներ, կծանոթանաք հայկական ավանդույթներին, մշակույթին և առավել խորը կճանաչեք Ձեր Հայրենիքը: Հավատացած եմ, որ Հայրենիքից պետք է մեկնեք Ձեր սիրտն ու հոգին Հայստանում թողնելով: Շատ կուզեի, որ վերադառնաք և ավելի ուժեղացնեք մեր Հայրենիքը»: Հրանուշ Հակոբյանը կարևորեց ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:

Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև հյուրընկալող ընտանիքներին, որոնք  այդքան սիրով, հոգատարությամբ և ջերմությամբ իրենց հարկի տակ են ընդունել երիտասարդներին:

ari tun 3 2015ՀՀ սփյուռքի նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 16-ամյա Մարիամ Սաքանյանին (Չինաստան) հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկն ու գլխարկը և հանձնեց պայուսակը:

Արիտունցիներին ողջունելու էր եկել  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով այս անգամ հանդես է եկել որպես հյուընկալ ընտանիք: Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Մելքոնյանը նշեց.«Թանկագի´ն պատանիներ, հայրենասիրությունը միայն խոսքով չպետք է լինի, այն պետք է լինի գործնական: Ես կարող եմ վստահաբար ասել, որ այսօր ՀՀ-ում իրականցվող ծրագրերի մեջ «Արի տուն» ծրագիրը ունի իր ուրույն տեղը: Ցանկանում եմ, որ այս ծրագիրը ավարտվի միայն այն ժամանակ, երբ բոլոր հայերը կվերադառնան հայրենի տուն»:

Ներկաներին ողջունեց նաև Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր ղեկավար Ջիվան Սարգսյանը:

«Արի տուն» ծրագրի երրորդ փուլին մասնակցում է 151 երիտասարդ՝ աշխարհի 17 երկրից. ՌԴ-ից, Աբխազիայից,  Ֆրանսիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բելգիայից, Լեհաստանից, Լիբանանից, Բելառուսից, Սիրիայից, Չեխիայից, Իտալիայից, առաջին անգամ նաև Չինաստանից:

Ինչպես նախորդ փուլերին, այս փուլին ևս «Արի տունն» ունի 4-օրյա ճամբարային ծրագիր՝ Ծաղկաձորում:


Առնչվող նյութեր
1. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
2. «ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը:
3. ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը
4. Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի ավարտը-Տեսանյութ, լուսանկարներ
5. «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը Երեւանում
6. ,,Արի տուն,, ծրագիրը սկսվում է ութ փուլով ՝ հունիսի 12-ից մինչեւ օգոստոսի 27-ը
7. Հունիսի 12-ից սկսվում է սփյուռքի երիտասարդության համար նախատեսված ՙԱրի տունՙ ծրագիրը
8. «Արի տուն» 2016թ.-ին սպասվում է 13-18 տարեկան շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն
9. Կայացավ ..Արի տուն.. ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
10. Կայացավ «Արի տուն» ծրագրի 2015թ. վերջին փուլի բացումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: