ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սկսվել է «Արի տուն» ծրագրի անցումային փուլը, իսկ օգոստոսի 10-ից կսկսվի վերափոխված՝ «Քայլ դեպի տուն» ծրագիրը

03 հուլիսի, 2018 | 11:46

Հուլիսի 2-ին սփյուռքի նախարարությունում մեկնարկեց «Արի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի անցումային փուլը, որին մասնակցում են 61 պատանիներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Չեխիայից, Սլովակիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Իրաքից և ԱՄՆ-ից:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նրանց բարի գալուստ ու բարի վերադարձ մաղթեց և հույս հայտնեց, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կհասցնեն ճանաչել իրար, մտերմանալ:

«Դուք եկել եք նոր Հայաստան, որտեղ երկրի տերը հասարակ քաղաքացին է: Շատ բան է փոխվել շնորհիվ թավշյա հեղափոխությանը, որն իրականացվեց նաև սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ: Սա հայ մարդու հաղթանակն էր: Սակայն այն դեռ ավարտված չէ, որովհետև մեր անձի, անհատի, մտածելակերպի, արժեհամակարգի մեջ ևս պիտի փոփոխություններ լինեն:

Դուք այս օրերի ընթացքում կբարելավեք հայերենի ձեր իմացությունը, կայցելեք Հայաստանի պատմամշակութային վայրեր, սակայն ես ձեզ պիտի խնդրեմ, որ շատ շփվեք հասարակ մարդկանց հետ, ճանաչեք ձեր հայրենիքը նաև իր բնակիչներով»,-նշեց Մխիթար Հայրապետյանը:

Նախարարն ընդգծեց, որ համայն հայության նորարար, ստեղծագործ միտքը, ներուժը պետք է ծառայի ի նպաստ Հայաստանի, ի բարօրության հայ մարդու:

«Միասնական և ամեն մի հայի նկատմամբ հոգատար լինելով՝ մենք կարող են լուծել յուրաքանչյուր խնդիր: Այսօր պետությունն իր առջև նպատակ է դրել առավել ամրապնդել, սերտացնել կապերը սփյուռքի հետ, և մեր գերխնդիրն է՝ այնպիսի երկիր ստեղծել, որ բոլոր ցանկացողները կարողանան վերադառնալ»,-շեշտեց սփյուռքի նախարարը:

 Իրաքահայ Ռիտա Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար և նշեց, որ երկու օր է, ինչ Հայաստանում է, սակայն արդեն գտել է իր հանգստությունը: «Զգացի՝ կարծես մայրս ինձ գրկեց»,-ասաց Ռիտան:

Ծրագիրը կտևի մինչ հուլիսի 14-ը, որի ընթացքում մասնակիցները կլինեն Հայաստանի պատմամշակութային վայրերում, թանգարաններում, այցլելություն կկատարեն զորամաս, շախմատի մրցախաղ կունենան սփյուռքի նախարարի հետ, կհանդիպեն մշակույթի գործիչներին:


Առնչվող նյութեր
1. Երեւանում մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը
2. «ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը:

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: