ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՌՈՒԿՄԻՆԻ ԿԱԼԻՄԱԿԻԻՆ

23 ապրիլի, 2016 | 13:03
RUKMINI CALLIMACHIՌուկմինի Կալիմակին  այս մրցանակին է արժանացել աշխարհով մեկ մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ցուցաբերած բացառիկ նվիրման համար
Լրագրողների միջազգային կենտրոնը (International Center for Jornalism (ICFJ))  «Ավրորա» մրցանակի հետ համատեղ New York Times-ի օտարերկրյա թղթակցին պարգեւատրել է «Սկզբունքային լրագրություն» մրցանակով. Ռուկմինի Կալիմակին  այս մրցանակին է արժանացել աշխարհով մեկ մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ցուցաբերած բացառիկ նվիրումի համար: Այն կշնորհվի Կալիմակիին ապրիլի 24-ին ՝«Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում:

«Սկզբունքային լրագրություն» նորաստեղծ մրցանակը ճանաչման է արժանացնում այն խիզախությունը, նվիրվածությունն ու ազդեցությունը, որը լրագրողը ցուցաբերում է թեժ եւ հումանիտար ճգնաժամային իրադրությունում գտնվող կետերից լրատվություն տրամադրելիս։ Մրցանակակիրը պետք է վտանգի մեջ գտնվող մարդկանց թշվառ կացությունը լուսաբանելու գործում բացառիկ խիզախություն ցուցաբերի:

«Կալիմակիի գործունեությունը լրագրության զորության փայլուն օրինակ է, քանի որ բեւեռում է աշխարհի ուշադրությունը անասելի բռնությունների վրա,– ասել է ICFJ նախագահ Ջոյս Բարնաթանը,- նրա գործը հույս է ներշնչում, որ զոհերն ի վերջո լսված ու պաշտպանված կլինեն»։
Կալիմակին բացահայտել է ԻԼԻՊ-ի կողմից սեռական ստրկության ինստիտուցիոնալացման սոսկալի փորձը, ցույց տվել, թե ինչպես է Սենեգալի ոսկու հանքերում երեխաների աշխատուժի շահագործումը կապվում շվեյցարական բանկերի հետ, եւ վերհանել Կոտ դ’Իվուարից մինչեւ Մալի կառավարությունների եւ ապստամբ խմբավորումների կողմից իրականացված կոտորածները։ Գիտակցելով, որ լրագրողների կյանքն այժմ առավել քան երբեւէ վտանգված է՝ նա շարունակել է գործել՝ առաջնորդվելով այլոց օգնելուշարժառիթներով։
«Որպես լրագրող՝ ես չեմ կարծում, որ դու երբեւէ համակողմանիորեն որոշում ես ինքդ քեզ վտանգի ենթարկել. դու ընդամենը քո գործն ես անում,– ասել է Կալիմակին,-իսկ պարգեւդ այն է, որ լրագրությունը նման է լապտերի, որն ուղղորդված լույս է սփռում հիմնախնդիրների, հանցագործությունների կամ պետական չարաշահումների վրա։ Ինձ համար սա մեծագույն պատիվ է, եւ ես համեստորեն ընդունում եմ այս մրցանակը՝ հուսով, որ իմ աշխատանքը կլուսավորի անգամ աշխարհի ամենամութ անկյունները»։
«Սկզբունքային լրագրություն» մրցանակը ծնվել է ICFJ լրագրողական կազմակերպության եւ 100 LIVES նախաձեռնության համագործակցությունից։ Վերջինս համաշխարհային նոր նախաձեռնություն է, որը փրկողների եւ փրկվածների բազմաթիվ պատմություններ վերհանելով՝ մեծարում է մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանում մարդասիրությունը։ 100 LIVES նախաձեռնությունը եւ «Ավրորա» մրցանակը հիմնվել են ի նշան երախտագիտության՝ ուղղված նրանց, ովքեր հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, վտանգի տակ դրեցին սեփական կյանքը, որպեսզի փրկեն հայերին։
«Լրագրությունն ամենազորեղ գործիքներից մեկն է, որը կարող ենք օգտագործել մարդկային տառապանքը լուսաբանելու եւ մեղմացնելու համար,- իր խոսքում ասաց 100 LIVES նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը,- Ռուկմինի Կալիմակին մարդկայնության դեմ գործված ոճիրները բացահայտելիս ցուցաբերել է բացառիկ, օրինակելի նվիրում։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք այժմ մեծարել մեր ժամանակների այն լրագրողներին, որոնց հետեւողականությունն ու աշխատանքի արդյունքը ոգեշնչում է այլոց գործելու եւ միջամտելու»։

Առնչվող նյութեր
1. Սամանթա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
2. Scholae Mundi հիմնադրամն ու Mahindra Group-ը հայտարարում են նոր կրթաթոշակային ծրագրի մասին
3. Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քուշները կընտրի «Ավրորա» մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին
4. Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
5. Բաց նամակ` Բան Կի-Մունին
6. 2017թ. «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները տեղի կունենան ապրիլի 24-ից մայիսի 28-ը
7. «Ավրորա» մրցանակի անկախ փորձագետներին է միացել Չուլպան Խամատովան
8. 1 մլն դոլարի համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկ
9. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10. 100 նվիրատու հնարավորություն ունի միանալու «Ավրորա» մրցանակին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: