ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին

22 հուլիսի, 2018 | 20:40

Սլովաքեան ծանօթ Dennik N օրաթերթը վերջերս կարեւոր յօդուած մը հրապարակած է Բաքուի զէնք վաճառելու աղմկայարոյց գործարքի մասին։ Այդ յօդուածին համաձայն՝ Սլովաքիա Ազէրպայճանին զէնք կը մատակարարէ Իսրայէլի միջոցով։

«Սփութնիք Արմենիա» այս մասին զրոյց ունեցած է Չեխիոյ եւ Սլովաքիոյ մէջ ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանեանի հետ, որ կատարած է հետեւեալ մեկնաբանութիւնը.
“Միայն միամիտ մարդը կարող է կարծել, որ Սլովակիայի իշխանութիւններն այս գործարքի վերջնակէտի մասին տեղեակ չեն եղել, մանաւանդ, որ Սեպտեմբերից մենք զգուշացրել էինք նրանց դրա մասին։ ասելով, որ լիցենզիան խախտւում է, եւ սպառազինութիւններն Իսրայէլից ուղարկւում են Բաքու։ Հետեւաբար, նրանք բաւական ժամանակ ունէին ստուգելու, ճշտելու այդ տեղեկութիւններն ու դադարեցնելու”։

Իսկ փորձագէտ Տարօն Յովհաննիսեան ըսած է. “Սխեման վաղուց է գործում, այն նոր չէ։ Նոյնիսկ, եթէ նայենք բաց աղբիւրները, ապա կը տեսնենք, որ վերջին ամիսներին շաբաթական մէկ կամ երկու անգամ բեռնատար ինքնաթիռները, որոնք զէնք են տեղափոխում Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութեան համար, թռել են Բաքուից Չեխիա, Սլովակիա, Իսրայէլ եւ հակառակը”։

Փորձագէտը աւելցուցած է, թէ որքան որ ինք գիտէ՝ Սլովաքիա հակամարտող կողմերուն զէնք չառաքելու յանձնառութիւն չէ առած իր վրայ։ Հետեւաբար, նոյնիսկ եթէ հաստատուի այս գործարքը, միջազգային իրաւունքի առումով՝ առաքումները դադրեցնելու համար Պրաթիսլաւայի վրայ ճնշում բանեցնելու ոչ մէկ միջոց կայ։ ■

«Նոր Յառաջ» երկօրեայի Յուլիս 21-ի թիւ


Առնչվող նյութեր
1. Պրահայում նշվեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը
2. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
3. Չեխական Սոկոլովում բացվեց ռազմագերիներին նվիրված հուշարձան. նրանց թվում են տասնյակից ավելի հայեր
4. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկի հետ
5. Փառահեղ ու յուզիչ հագներգութիւն ի Պրահա
6. Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
7. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
8. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
9. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
10. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: