ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սլովակիա. ՀՀ դեսպանը ողջունեց միգրացիոն հարցերով ուսումնական ակադեմիա հիմնելու Չեխիայի նախաձեռնությունը

ՀՀ պատվիրակությունը մասնակցեց «Պրահայի գործընթաց»-ի երրորդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին
23 սեպտեմբերի, 2016 | 07:28

slovakiaԵվրամիության խորհրդում Սլովակիայի նախագահության շրջանակներում սեպտեմբերի 19-20-ին Բրատիսլավայում կայացավ «Պրահայի գործընթաց»-ի երրորդ նախարարական խորհրդաժողովը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի գլխավորությամբ։ Հանդիպումը նախագահում էր Սլովակիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակը։

Պրահայի գործընթացը քաղաքական գործընթաց է՝ ուղղված մասնակից երկրների միջև միգրացիայի ոլորտում գործընկերային հարաբերությունների ստեղծմանն ու զարգացմանը: Գործակցության այս ձևաչափին մասնակցում են 50 պետություններ, այդ թվում` ԵՄ անդամ պետությունները, Արևելյան գործընկերության և այլ երկրներ:

Երրորդ նախարարական հանդիպմանը մասնակցած 47 պետությունների նախարարները, միգրացիոն գերատեսչությունների ղեկավարները և բարձրաստիճան պաշտոնյաները վերահաստատեցին իրենց հանձնառությունը Գործընթացի նկատմամբ, մատնանշեցին առավել կարևոր միգրացիոն խնդիրները և ուրվագծեցին այն որոշումները, որոնք կկարողանան ձևավորել ապագայի միգրացիոն քաղաքականությունը։

Համաժողովի բանախոսներն ընդգծեցին, որ միգրացիոն տարբեր ենթաոլորտներին, մասնավորապես` սահմանների կառավարմանը, ապաստանի տրամադրմանը, վերադարձին, անկանոն միգրացիային առընչվող մարտահրավերների լուծումները պետք է մշակվեն միասնական ջանքերով:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր ելույթում ներկայացրեց Պրահայի գործընթացի 2012-2016թթ. գործողությունների ծրագրին համապատասխան ՀՀ-ում կատարած աշխատանքները և ընդգծեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու գործակցությունն այս կարևոր միջազգային ձևաչափում։ ՀՀ դեսպանը ողջունեց միգրացիոն հարցերով ուսումնական ակադեմիա հիմնելու Չեխիայի նախաձեռնությունը։

Իր խոսքում դեսպան Սեյրանյանը նաև անդրադարձավ սիրիական ճգնաժամի արդյունքում Հայաստանում ստեղծված իրավիճակին։ Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանն ընդունել է 20 հազարից ավելի փախստականներ Սիրիայից և Իրաքից, որը բնակչության թվի հարաբերակցությամբ Եվրոպայի ամենաբարձր ցուցանիշներից է։ ՀՀ դեսպանն ընդգծեց, որ թեպետ ներգաղթյալների մի մասն իրենց կարողությունների և պետական աջակցության շնորհիվ կարողացել է ինտեգրվել հայաստանյան հասարակությունում, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությանն ունի աջակցության կարիք և այս հարցում ակնկալում է եվրոպական համապատասխան կառույցների օժանդակությունը:

Tigran SeyranianՔննարկումների արդյունքում նախարարական համաժողովն ընդունեց համատեղ հռչակագիր, 2017-2021թթ. գործունեության մանդատ տվեց Գործընթացին։ Հռչակագրով նախատեսվել է, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը տեղի կունենա փորձագետների հանդիպում, որի ընթացքում, ելնելով արդի առաջնահերթություններից, կմշակվի Գործընթացի՝ 2017-2021թթ. գործողությունների ծրագիր։


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը պատռում է Աշոտ Գրիգորյանի իրական դեմքը՝ պատասխանելով նրա հերյուրանքներին
2. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
3. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
4. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
5. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում
6. Չեխիա. Դեսպան Սեյրանյանի և Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկայի հանդիպումը
7. Սլովակյան TA3 հեռուստատեսության եթերում հայտնի լուսանկարիչ եւ ռեժիսոր Շպիմրը խոսել է Արցախյան շարժման 30-ամյակի մասին
8. Անդրեյ Դանկո. Հանձինս Հայաստանի՝ Սլովակիան ունի լավագույն գործընկեր եւ բարեկամ
9. Սլովակիան ակտիվորեն կաշխատի ՀՀ քաղաքացիների մուտքը շենգենյան գոտի ազատականացնելու ուղղությամբ.վարչապետ Ռոբերտ Ֆիցո
10. Հայկական հնագույն քարտեզներն առաջին անգամ ցուցադրվեցին Բրատիսլավայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: