ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սլովակիա-Հայաստան հարաբերությունները քննարկվել են Բրատիսլավայում

Հայաստանի դեսպանին ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նորընտիր նախագահը
20 ապրիլի, 2016 | 21:40

seiranian in slovakia 2016aprilԱպրիլի 20-ին Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի՝ Ազգային խորհրդի նորընտիր նախագահ Անդրեյ Դանկոն ընդունեց Չեխիայում եւ Սլովակիայում  Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանին(նստավայրը՝ Պրահա)։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ։ Ինչպես հայտնում է Սլովակիայի խորհրդարանի կայքէջը, հանդիպման ընթացքում նշվել է, որ նոր լիցք պետք է հաղորդել երկկողմ քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ միջխորհրդարանական կապերին։ Սլովակիայի խորհրդարանի նախագահը մասնավորապես նշել է, որ պետք է լիարժեքորեն օգտագործել երկու ժողովուրդների ներուժը՝ ավելի ակտիվացնելու Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցությունը։ Կողմերը համակարծիք էին, որ երկու երկրների ժողովուրդներին միավորում են պատմական ու մշակութային շատ արժեքներ։seiranian slovakia april 2016a

Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հերթին ներկայացրել է կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաեւ  փախստականների խնդիրը։slovakia parlamentum seiranian

Սլովակիայի խորհրդարանի նախագահը ներկայացրել է Եվրոպական Միությունում Սլովակիայի նախագահության նախապատրաստական աշխատանքները։

Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել նաեւ Սլովակիայի խորհրդարանի Եվրոպական հարցերի կոմիտեի անդամների հետ՝ կոմիտեի  նախագահ Լուբոշ Բլահայի ղեկավարությամբ։  ՚Շնորհակալ եմ սլովակ խորհրդարանականներին կատարյալ ըմբռնման համար՚,-գրել է ֆեյսբուքյան իր էջում դեսպան Սեյրանյանը։

tigran seiranian bratislava 2016Նույն օրը Հայաստանի դեսպանը ծաղկեպսակ է դրել Բրատիսլավայի հայկական խաչքարի մոտ, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

 

ՕՐԵՐ

orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
4. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
5. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
6. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
7. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
8. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
9. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում
10. Նազարէթ Սրմաքեշ. Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: