ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սլովակիան ակտիվորեն կաշխատի ՀՀ քաղաքացիների մուտքը շենգենյան գոտի ազատականացնելու ուղղությամբ.վարչապետ Ռոբերտ Ֆիցո

31 հունվարի, 2018 | 10:01

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Սլովակիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ:

Խոսելով երկու երկրների համագործակցության մասին՝ Ռոբերտ Ֆիցոն գոհունակությամբ նշել է, որ Սլովակիայի Հանրապետությունը միջխորհրդարանական հարթակներում կարողանում է գործընկեր լինել Հայաստանի Հանրապետության համար:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կողմից շենգենյան պետությունների քաղաքացիների մուտքի արտոնագրի ազատականացումը եւ վստահեցրել, որ Սլովակիան ակտիվորեն կաշխատի ՀՀ քաղաքացիների մուտքը շենգենյան գոտի ազատականացնելու ուղղությամբ: Կողմերը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում համագործակցությանը, այդ թվում երկու պետությունների միջեւ առեւտրաշրջանառությանն առնչվող հարցեր. Սլովակիայի վարչապետը հույս է հայտնել, որ ապագայում առեւտրաշրջանառության ծավալները կաճեն, ինչի համար իր երկիրը կիրականացնի անհրաժեշտ բոլոր քայլերը:

Արա Բաբլոյանը, խոսելով երկու պետությունների բարեկամության մասին, մասնավորապես նշել է. «Մենք ունենք համընդհանուր արժեքներ ու նպատակներ, որոնք պետք է պահպանենք ու առավել ամրապնդենք»: Նա խորհրդանշական է համարել այն իրողությունը, որ երկու պետություններն այս տարի նշում են իրենց առաջին հանրապետության 100-ամյակը: Արա Բաբլոյանը կարեւորել է Սլովակիայի եւ Հայաստանի կառավարությունների փոխգործակցության առավել ակտիվացումը, ինչն իր հերթին կհանգեցնի բարեկամական կապերի խորացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության բարելավմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ Արա Բաբլոյանն ընդգծել է այս հարցում Սլովակիայի Հանրապետության հավասարկշիռ մոտեցման անհրաժեշտությունը՝ անթույլատրելի համարելով հակամարտությունների լուծման ուժային մեթոդները:

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում, մասնավորապես Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցերում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշումը հստակ է եւ անփոփոխ:

«Սլովակիայի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ ժամկետներում կավարտի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներպետական վավերացման գործընթացն ու հարկավոր փաստաթղթերն անմիջապես կուղարկի Սլովակիայի խորհրդարան»,-ասել է վարչապետը՝ վստահեցնելով, որ իր երկիրը բաց է ակտիվ համագործակցության համար:


Առնչվող նյութեր
1. Պուշկինի անվան մեդալ սլովակահայ հայտնի բալետմայստեր Ռաֆայել Ավնիկյանին
2. Նախագահը ներքաղաքական իրավիճակը քննարկել է վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի հետ
3. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
4. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
5. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Լիդիցեի հուշահամալիր
6. Ռադեկ Վոնդրաչեկ-Արա Բաբլոյան հանդիպում Պրահայում
7. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
8. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
9. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
10. 100 տարի առաջ այս օրը գումարվել է անկախ Հայաստանի խորհրդարանի Առաջին նիստը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: