ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սլովակիայում աննախադեպ արարողակարգով հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

24 ապրիլի, 2017 | 20:46

Բրատիսլավա. Ապրիլի 24-ի առավոտյան ժամը 7.40-ին Բրատիսլավայի գետափին գտնվող Հայոց ցեղասպանության խաչքարի մոտ տեղի ունեցավ աննախադեպ պաշտոնական արարողություն։


Պատվո պահակախմբի մասնակցությամբ հայկական  խաչքարին ծաղկեպսակներ մատուցեցին Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի՝ Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն, փոխխոսնակ Բելա Բուգարը, Տռնավայի նահանգապետ Տիբոր Միկուշը, սլովակիայում հավատարմագրված Հայաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի և Ռուսաստանի դեսպանները։ Արարողությանը ներկա էին Սլովակիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հակիրճ ելույթով հանդես եկավ Սլովակիայում եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով նախ ներկայացրեց մեկ դար առաջ հայ ժողովրդի կրած սարսափելի զրկանքները, բերելով նաեւ իր ընտանիքի օրինակը, որոնք մեծ կորուստներով Հայաստան են հասել Սեբաստիայից եւ Էրզրումից։  Այնուհետեւ  դեսպանը շնորհակալություն հայտնեց սլովակ ժողովրդից, եւ Սլովակիայի խորհրդարանի անդամներից, ովքեր 2004 թվականին ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ, իսկ 2009-ին եւ 2011-ին՝ նաեւ քրեականացման մասին օրինագծեր։

Հայաստանի դեսպանը նաեւ շնորհակալություն հայտնեց Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյից, ով իր գործընկերների հետ հարգել էր եւ ներկա էր  արարողությանը։ Վերջինս իր հերթին հանդես եկավ ելույթով, եւ իր աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին՝ անդրադառնալով Ապրիլի 24-ի խորհրդին։

Հուշ-ձեռնարկին անդրադարձավ նաեւ Սլովակիայի TA3 հեռուստատեսությունը։ Ռեպորտաժը կարող եք դիտել ստորեւ բերված հղումով՝ 20.43 րոպեից։

http://www.ta3.com/clanok/1104198/hlavne-spravy-z-24-aprila.html 

Լուսանկարները՝ Իննա եւ Վիլյամ Հովսեփյանների եւ Վահե Հովհաննիսյանի

Սեփ. թղթ.


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը պատռում է Աշոտ Գրիգորյանի իրական դեմքը՝ պատասխանելով նրա հերյուրանքներին
7. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
10. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
2.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
3.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
4.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
5.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
6.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
7.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
8.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
9.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
10.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: