ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սլովակիայի եվրոպական հարցերի կոմիտեի նախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

12 ապրիլի, 2016 | 16:38

lubosh blaha

Ադրբեջանը Արցախում հարձակում է սանձազերծել հայերի դեմ եւ ես համերաշխ եմ հայերի հետ: Facebook-յան իր էջում նման գրառում է արել Սլովակիայի խորհրդարանի՝ Ազգային խորհրդի Եվրոպական հարցերի կոմիտեի նախագահ Լյուբոշ Բլահան:

«Հաղորդվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հարձակում է սանձազերծել հայերի դեմ։ Ըստ հայկական աղբյուրների, զոհերի շարքում է նաեւ 12-ամյա մի երեխա … Ես կցանկանայի դատապարտել հարձակումը եւ ափսոսանք արտահայտել լարվածության կապակցությամբ։ Հուսով եմ, որ իրավիճակը կհանդարտվի եւ չի վերածվի տարածաշրջանային մեկ այլ պատերազմի։

Մեկ ամիս առաջ ես շտապեցի դեպի Եվրոպայի խորհուրդ, որպեսզի քվեարկեմ ադրբեջանա-թուրքական հակահայ ռազմատենչ բանաձեւի դեմ: Նաեւ ի շնորհիվ սլովակյան պատվիրակության այդ բանաձեւը տապալվեց։ Այն ժամանակ հայ բարեկամներն ինձ տեղեկացնում էին, թե ադրբեջանցիներն ու թուրքերն ինչ ճնշում են բանեցնում հայերի եւ ռուսների դեմ։ Թվում էր, թե նրանք սխալվում են, որ ռազմատենչ դիվանագիտությունն ի վերջո ավարտվելու է ռազմական գործողություններով:

Հավատում եմ, որ հակամարտությունը կկարգավորվի ԵԱՀԿ կողմից, որին անցյալում հաջողվել է մի շարք դեպքերում իրավիճակը հանդարտեցնել: Ես համերաշխ եմ հայերի հետ։ Կարեւորն այն է, որ խաղաղություն հաստատվի»:

Աղբյուր՝ armtimes.com


Առնչվող նյութեր
1. Պուշկինի անվան մեդալ սլովակահայ հայտնի բալետմայստեր Ռաֆայել Ավնիկյանին
2. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
3. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
4. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
5. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
6. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
7. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
8. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
9. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
10. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: