ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՆԴՐԵՅ ԴԱՆԿՈՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

03 նոյեմբերի, 2016 | 21:53

ԵՐԵՎԱՆ.-Նոյեմբերի 3-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությունը:

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ պարոն Դանկոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, այնուհետև նա և պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակին:

slovak-azg-genocide-1Այնուհետև Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությունը եղավ Ցեղասպանության թանգարանում, որտեղ սլովակ պատվիրակները ծանոթացած Մեծ Եղեռնի պատմական դրվագներին, փաստերին և իրողություններին:

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն գրառում թողեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում, որից հետո ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը նրան նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը:

slovak-danko-tsaghkepsakslovak-danko-genocideslovak-danko-genocide-2
Լուսանկարները՝  www.genocide-museum.am


Առնչվող նյութեր
1. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
2. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
3. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
4. Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել Սլովակիայի խորհրդարանում
5. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում
6. Սլովակյան TA3 հեռուստատեսության եթերում հայտնի լուսանկարիչ եւ ռեժիսոր Շպիմրը խոսել է Արցախյան շարժման 30-ամյակի մասին
7. Անդրեյ Դանկո. Հանձինս Հայաստանի՝ Սլովակիան ունի լավագույն գործընկեր եւ բարեկամ
8. Սլովակիան ակտիվորեն կաշխատի ՀՀ քաղաքացիների մուտքը շենգենյան գոտի ազատականացնելու ուղղությամբ.վարչապետ Ռոբերտ Ֆիցո
9. Հայկական հնագույն քարտեզներն առաջին անգամ ցուցադրվեցին Բրատիսլավայում
10. «Հայաստանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով։ Հայացք Հայաստանի պատմությանը» ցուցահանդեսը կբացվի Բրատիսլավայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: