ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սլավոնական այբուբենի՝ կիրիլիցայի ստեղծման տոնը Բուլղարիայում

27 մայիսի, 2016 | 08:29

bulgaria 1 Մայիսի 24-ին Բուլղարիայում  նշվել  է Սլավոնական  այբուբենի՝  կիրիլիցայի ստեղծման տոնը, որը հայտնի է, որպես Բուլղարիայի լուսավորության և մշակույթի տոն:

Ամեն տարի այս տոնին Բուլղարիայի նախագահի նստավայրում տեղի է ունենում ավանդական հանդիսավոր  ընդունելություն, որին մասնակցում են Բուլղարիայում հավատարմագրված դիվանագետներ, նաև հոգևոր առաջնորդներ, տարբեր համայնքների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:

Այս տարի ևս Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչները, առաջնորդությամբ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ  Տ.  Իսահակ վարդապետ Պողոսյանի, ներկա գտնվեցին սույն  հանդիսավոր արարողությանը: Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռոսեն Պլևնելիևը անձամբ  ողջունեց  հայ  համայնքի  ներկայացուցիչներին և  իր խորին շնորհակալությունները հայտնեց ներկայության համար: Առաջնորդ Հայրը Բուլղարիայի հայ համայնքի անունից շնորհավորեց նախագահին սլավոնական ժողովուրդների համար այս սրբազան տոնի առիթով: «Գրերի գյուտը, ինչպես հավաստում  է պատմությունը, նա’և քրիստոնեության ամրապնդման և ազգային ինքնության դիտակետից կարևոր պայման եղավ…», նշեց հոգեշնորհ Հայր սուրբը:

Նախագահ Պլևնելիևը  իր խոսքում հատկանշեց, որ ազգությամբ բուլղար սուրբ Կիրիլ և սուրբ  Մեթոդի  եղբայրների  թողած ժառանգությունը՝ կիրիլիցան,  անանց և անգնահատելի է: «Սուրբ եղբայրների գործը լուսավորություն բերեց ավելի քան 50 ժողովուրդների, ովքեր այսօր գործածում են կիրիլիցան որպես պաշտոնական այբուբեն: Կիրիլիցայի արարումը ամենամեծ ժառանգությունն է, որ բուլղար ժողովուրդը տվել է համաշխարհային քաղաքակրթությանը», նշեց նախագահը:

Ավանդական ընդունելությանը ներկա էր նաև Բուլղարիայի Հանրապետությունում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

bulgaria 2


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում
3. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
4. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում
5. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
6. «Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան
7. ՍՈՖԻԱ. Հուշատախտակ 300-ամյա հայկական եկեղեցու տեղում
8. «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի երգի-պարի համույթը «Պլովդիվ 2017» միջազգային ֆոլկլորային փառատոնում
9. Բուլղարական Ռուսեի քաղաքապետը բարձր է գնահատել հայերի դերը՝ հատկապես ճարտարապետ Նիկողոսյանի
10. Վառնա. Վերականգնվում է Զորավար Անդրանիկի տունը՝ Հարություն Հովսեփյանի ջանքերով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: