ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սլավմեդ. Շուրջ 1500 ծնունդ 3 տարվա ընթացքում

14 հունվարի, 2017 | 08:37

 

Գերժամանակակից բժշկական սարքավորումներ և տեխնոլոգիաներ, վերապատրաստված լավագույն բժիշկներ, հումանիտար սկզբունքներ, բուժծառայության հնարավորինս ցածր գներ: Հայաստանում որակյալ, միևնույն ժամանակ մատչելի բժշկության համար «Սլավմեդ» բժշկական կենտրոնը կարողացել է ստեղծել բոլոր պայմանները: Մանրամասները՝  “Առողջապահական համակարգ”  մասնագիտական պարբերականի` կլինիկայի տնօրեն Արմինե Հովակիմյանի հետ հարցազրույցում:

 slavmed 2

«Սլավմեդ» կինիկան, թերևս, այսօր Հայաստանի տեխնիկապես ամենահագեցած բուժհաստատություններից մեկն է: Որքանո՞վ են ժամանակակից տեխնոլոգիաներն ազդում ծառայությունների որակի վրա՝ առհասարակ, և Ձեր կլինիկայի դեպքում՝ մասնավորապես:

Տեխնիկական հագեցվածությունը, բնականաբար, անմիջականորեն ազդում է ծառայությունների որակի վրա, քանի որ հնարավորություն է տալիս նախ ճիշտ ախտորոշել հիվանդությունը, իսկ ճիշտ ախտորոշումը թույլ է տալիս իրականացնել էֆեկտիվ բուժում: Բացի դրանից, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ժամանակ խնայել, ինչը, որոշ հիվանդությունների դեպքում, հիվանդի համար կարող է ունենալ ճակատագրական նշանակություն: Ինչ վերաբերում է վիրահատական ժամանակակից տեխնոլոգիաներին, ապա դրանք ոչ միայն հնարավորություն են տալիս էապես կրճատել վիրահատությունների տևողությունը, այլև զգալիորեն նվազեցնում են վիրահատական վնասվածքներն, ինչի արդյունքում հիվանդների վերականգնման շրջանն ավելի արագ է տեղի ունենում: Այսինքն, նույնիսկ բավական բարդ վիրահատություններից մեկ-երկու օր հետո մեր հիվանդները կարող են դուրս գրվել հիվանդանոցից և բուժումը շարունակել տնային պայմաններում: Հետևաբար, հիվանդանոցում գերժամանակակից տեխնիկայի առկայությունը հեշտացնում է թե՛ բուժանձնակազմի գործը, և թե՛ էապես թեթևացնում է հիվանդների վիճակը: Իմիջիայլոց, քանի որ խոսք գնաց մեր հիվանդանոցի տեխնիկական հագեցվածության մասին, պիտի նշեմ, որ մեր հիվանդանոցում գործում են բազմաթիվ բաժիններ՝ սկսած գինեկոլոգիայից ու ծննդատնից և վերջացրած վնասվածքաբանությամբ, օրթոպեդիայով և պլաստիկ միկրովիրաբուժությամբ: Եվ անխտիր բոլոր բաժինները գերհագեցած են ժամանակակից տեխնիկայով, ինչը, բնականաբար, թույլ է տալիս առանց ավելորդ համեստության պնդել, որ «Սլավմեդը» Հայաստանի լավագույն բուժհաստատություններից մեկն է:

Տեխնիկական ցանկացած միջոց պարզապես թանկարժեք խաղալիք է, եթե չի գտնվում հմուտ մասնագետի ձեռքերում: Ի՞նչ է արվում, որպեսզի Ձեր կլինիկայի մասնագետները ոչ միայն տեղյակ լինեն համաշխարհային բժշկական տեխնիկայի նորամուծություններից, այլև հնարավորինս տիրապետեն դրանց:

Ի սկզբանե, երբ մենք ձեռք էին բերում համաշխարհային բրենդ հանդիսացող ընկերությունների կողմից արտադրված բժշկական ժամանակակից սարքավորումները, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այդ ընկերությունների ներկայացուցիչները որոշակի պարբերականությամբ մեր բուժանձնակազմի հետ գործնական պարապմունքներ՝ «մաստեր-կլասսներ» պիտի անցկացնեն: Բացի դրանից, մեր բժիշկները վերապատրաստվել են թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ինչը թույլ է տալիս պնդել, որ տեխնիկայի հետ վարվելու և դրա հնարավորություններն առավելագույնն օգտագործելու հարցում խնդիրներ չկան: Ի դեպ, բոլորովին վերջերս մեր հիվանդանոցի նախաձեռնությամբ կազմակերպվել էր վնասվածքաբանության խնդիրներին նվիրված գիտաժողով, որին մասնակցում էին Հայաստանի լավագույն վնասվածքաբանները, իսկ գիտաժողովի բուն նպատակը վնասվածքաբանության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման փորձի փոխանակումն էր: Իմիջիայլոց, քանի որ խոսք եղավ փորձի փոխանակման մասին, պիտի նշեմ, որ մեր կլինիկայի դռները միշտ բաց են մեր գործընկերների համար և տարվա ընթացքում մի քանի անգամ մենք ընդունում ենք տարբեր պրոֆիլի բժիշկների, որոնք մեր հիվանդանոցում ոչ միայն ծանոթանում են տեխնիկական նորամուծություններին, այլև փորձ են ձեռք բերում:

Ինչ վերաբերում է մեր բուժանձնակազմին, ապա պետք է ընդգծեմ, որ երբ շուրջ երեք տարի առաջ բացվեց հիվանդանոցը, մենք սկսեցինք գործակցել մասնագետների հետ, որոնք իրենց ոլորտներում արդեն իսկ հայտնի մասնագետներ էին: Դրան զուգահեռ, մեր առաջնահերթություններից մեկը հռչակվեց երիտասարդ, խոստումնալից մասնագետների ներգրավումը, ինչի արդյունքում այսօր մեր հիվանդանոցը կադրերի հետ կապված որևէ խնդիր ուղղակի չունի:

Գաղտնիք չէ, որ բժիշկ-հիվանդ հարաբերություններում առաջնային նշանակություն ունի նաև զուտ մարդկային գործոնը: Յուրաքանչյուր հիվանդ ակնկալում է իր նկատմամբ անհատական մոտեցում, ինչը ենթադրում է, որ բժիշկը ոչ միայն պիտի հմուտ մասնագետ լինի, այլև՝ լավ հոգեբան: Որքանո՞վ եք Ձեր կլինիկայում ուշադրություն դարձվում բուժանձնակազմի հենց այս հատկանիշի վրա:

Ինքս լինելով բժիշկ, հրաշալի գիտեմ պացիենտի հոգեբանությունը: Նշեմ, որ խնդիրը ոչ միայն հիվանդի ցանկությունն է՝ բացառիկ լինելու, այլև այն հանգամանքը, որ ցանկացած մարդ բացառիկ է, և բժիշկն այդ փաստի հետ պիտի հաշվի նստի: Եվ երբ կլինիկան բացվում էր, մեր հիմնական նպատակներից մեկն էլ հենց այն էր, որ հավաքենք ոչ միայն պարզապես լավագույն մասնագետներին, այլ մասնագետների, որոնց մարդկային որակներն ու պարկեշտությունը որևէ հարց պիտի չառաջացնեն: Եթե մի քիչ պատկերավոր ասեմ, միշտ պնդել եմ, որ բժիշկի գործունեության հիմքում պիտի ընկած լինեն քրիստոնեության սկզբունքները՝ սիրել մերձավորին, չխաբել և չվնասել: Այսինքն, յուրաքանչյուր ոք, ով այս սկզբունքներով չի առաջնորդվում, մեր հիվանդանոցում անելիք չունի: Հետևաբար, այն բոլոր համակարգում առկա արատավոր երևույթները, որոնց մասին շատ է խոսվում թե՛ մամուլում, թե՛ սոցիալական տարբեր հարթակներում, մեր հիվանդանոցում բացառված են:

slavmed 3Որակյալ բուժսպասարկումը բավական թանկ «հաճույք» է: Սոցիալական բևեռացվածության պայմաններում ապրող հասարակության համար սա լրջագույն խնդիր է: Կա՞ Ձեր կլինիկայում որևէ մեխանիզմ, որը թույլ է տալիս Ձեր ծառայություններից օգտվել նաև ֆինանսապես ոչ այնքան ապահովված մարդկանց:

Բնականաբար, մենք ունենք պետպատվերով նախատեսված բյուջե, որը, ճիշտ է, այքան էլ մեծ չէ և բավական արագ սպառվում է, սակայն հնարավորություն է տալիս բուժօգնություն ցույց տալ անապահովներին նույնպես: Ինչ վերաբերում է մեր գնային քաղաքականությանն, ապա մեր կլինիկայում սահմանված են հնարավոր ամենացածր գները՝ հաշվի առնելով թե՛ մեր բուժանձնակազմի մասնագիտական որակները, թե՛ այն տեխնիկական միջոցները, որոնց միջոցով արվում են հետազոտություններն ու վիրահատությունները: Միաժամանակ, սակայն, մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի մեր այցելուները տհաճ «անակնկալներ» չունենան: Մասնավորապես, մեր հիվանդանոցում գործում է «մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը նշանակում է, որ այցելուները նախապես տեղեկացվում են ծառայությունների գնի մասին, մեկ անգամ վճարում են միանգամից ամեն ինչի համար և դրանից հետո ֆինանսական որևէ պարտավորություն այլևս չեն ունենում: Բացի դրանից, մեր պոլիկլինիկան, որը գործում է շուրջօրյա, հնարավորություն է տալիս անխտիր բոլոր հիվանդներին կապվել մեր մասնագետների հետ և բժշկական խորհրդատվություն ստանալ՝ անկախ նրանից, թե զանգահարողը մեր հիվա՞նդն է, թե՞՝ ոչ:

 

Անցյալ տարվա ընթացքում «Սլավմեդ» կլինիկան հայտնվեց հասարակական ուշադրության կիզակետում: Մահվան դեպքի հետ կապված:  Եվ քանի որ տեղի ունեցածի շուրջ կան զարգացումներ, հետաքրքիր կլինի իմանալ Ձեր վերաբերմունքը կատարվածին:

 

Նշված դեպքի հետ կապված քննությունը դեռ շարունակվում է, և զուտ մասնագիտական գնահատական տալ տեղի ունեցածին շատ բարդ է՝ հատկապես, որ դեռ չկա դատա-բժշկական փորձաքննության եզրակացությունը: Կարող եմ միայն ասել, որ մենք ինքներս փորձել ենք հասկանալ պատահարի պատճառները և եկել ենք եզրակացության, որ բժշկական սխալը գրեթե բացառվում է: Ծննդկանի մոտ առաջ են եկել մի շարք բարդություններ, որոնք ուղղակի հնարավոր չի եղել կանխագուշակել, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել այդ դժբախտությունը: Իրականացված է համակողմանի քննություն և, հուսով եմ,  որ ամեն ինչ կպարզվի, կհաստատվի, որ մեր բժիշկներն ու նաև հրավիրված մասնագետներն արել են հնարավոր ամեն ինչ, իսկ անհարկի շահարկումներն էլ կդադարեն:

slavmed1Ի դեպ, նշեմ, որ մեր հիվանդանոցի ծննդատունը գործում է ավելի քան երեք տարի, որոնց ընթացքում մեզ մոտ լույս աշխարհ են եկել շուրջ 1500 երեխա: Սա չափազանց լուրջ ցուցանիշ է: Իսկ եթե հաշվի առնենք, որ այս ամբողջ ընթացքում մեր ծննդատանը գրանցվել է ընդամենը երկու դժբախտ դեպք, ապա կարելի է պնդել, որ ծննդկանների և նորածինների մահացության քանակով մենք ոչ միայն Հայաստանում ամենացածր ցուցանիշն ունենք, այլև շատ ավելի շահեկան վիճակում ենք, քան մի շարք զարգացած երկրների բուժական հաստատությունները: Իսկ նման ցուցանիշի հասնելու համար մենք ոչ միայն մեր հարկի տակ ենք հավաքել փայլուն մասնագետների, այլև ծննդատունն ապահովել ենք տեխնիկական անհրաժեշտ ու ժամանակակից բոլոր միջոցներով՝ սկսած գերժամանակակից մահճակալներից և վերջացրած նորածինների վերակենդանացման բաժանմունքի համար անհրաժեշտ տեխնիկական բոլոր միջոցներով:

Եվ վերջում: Եթե կոմերցիոն գաղտնիք չէ, կա՞ն նոր՝ զարգացման ծրագրեր և եթե՝ այո, ապա ո՞ր ուղղությամբ:

Գալիք տարում պատրաստվում ենք մեծացնել հիվանդանոցի տարածքը, քանի որ նպատակ ունենք նոր ծառայություններ ներդնել: Իսկ թե ի՞նչ ծառայությունների մասին է խոսքը, կտեղեկանաք, երբ դրանք կսկսեն մատուցվել: Եվ, իհարկե, շարունակելու ենք կատարելագործել մեր մասնագետներին՝ դրանով իսկ ապահովագրելով մեր հիվանդների կյանքն ու առողջությունը:

 

“Առողջապահական համակարգ”  մասնագիտական պարբերականslavmed 5


Առնչվող նյութեր
1. Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. Եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում
2. Բժշկություն. Ինչպե՞ս օրգանիզմը մաքրել թունավոր նյութերից
3. ԲԺՇԿԱԿԱՆ.- Փսորիազ. Ի՞նչպես ապահովել երկարատև ռեմիսիա ու ապրել լիարժեք
4. Սլավմեդ բժշկական կենտրոնի ծննդատանը դուք ապահով ձեռքերում եք
5. Նվազ ինվազիվ վիրահատություններ ու արագ ապաքինում. Սլավմեդ ԲԿ
6. Հայ բժիշկների 12-րդ միջազգային համաժողովը մայիսի 31-ից հունիսի 2-ը
7. Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8. Պետական ներդրումները չեն նպաստում բժշկության առաջընթացին. Լեւոն Հարությունյան
9. Նոբելյան մրցանակակիրները Հայաստանում
10. Դոկտոր Պավել Արսենյանը Լատվիայում մետաստազների դեմ պայքարի դեղամիջոց է ստեղծել

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: