ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սիփան Օլահը եւ ,,Կոմիտաս,, երգչախումբը փայլեցին Բարոնուհի Քոքսի կազմակերպած Սուրբ Ծննդյան համերգին

15 դեկտեմբերի, 2016 | 21:31

ԼՈՆԴՈՆ.- Դեկտեմբերի 7-ին Լոնդոնի Սբ Քաթբըրթի եկեղեցում Միացյալ Թագավորության «Մարդասիրական օգնությանը նպաստող հիմնադրամը» /HART/՝ գլխավորությամբ բարոնուհի Քերոլայն Քոքսի, կազմակերպել էր Սուրբ Ծննդյանը նվիրված ամենամյա համերգ: Այս մասին ՕՐԵՐ-ին հայտնեցին Թեքեյան կենտրոնից։

dsc_2522

Այս տարվա համերգին բարոնուհի Քոքսի հրավերով կրկին իր մասնակցությունն ունեցավ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի /Tekeyan Trust/ «Կոմիտաս» երգչախումբը:

Երգչախմբի անդամները՝ ի նշան հարգանքի 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի, կրում էին անմոռուկների կրցքանշաններ. իսկ երգչախմբի ելույթից առաջ դիրիժոր Սիփան Օլահը իր ողջույնի խոսքում անդրադարձավ անմոռուկների խորհրդին, հիշատակելով պատմության դառը էջերը: Նա նաև ասաց, որ սույն օրը հայ ժողովրդի համար հիշատակի մեկ այլ օր է, քանզի 1988թ. դեկտեմբեր 7-ին Հայաստում տեղի ունեցավ աղետալի երկրաշարժ, որը խլեց հազարավոր մարդկանց կյանքեր:

Համերգին «Կոմիտաս» երգչախումբը կատարեց Կոմիտասի «Այսօր տոն է Սբ Ծննդյան», ուելսական օրորոցային «Սիո Գան», Ստեփան Լուսիկյանի «Ազատ Հայաստան» և Ստեփան Շաքարյանի «Հայկական ժողովրդական երգեր» ստեղծագործությունները՝ Սիփան Օլահի դիրիժորությամբ և Էլլա Բաբայանի դաշնամուրային նվագակցությամբ:

dsc_2702-2Սիփան Օլահը, հանդիսանալով օպերային տենոր, կատարեց դասական երկու ստեղծագործություն՝ Ք. Ու. Գլյուկի “J’ai perdu mon Eurydice” Օրփեոսի արիան «Օրփեոս» օպերաjից և Ֆ. Շուբերտի «Սերենադը»: Այս ստեղծագործությունները և ևս 18 դասական արիաներ և երգեր նա կատարել էր իր մենահամերգին, որը տեղի էր ունեցել Լոնդոնի Իլինգ Թաուն Հոլում նոյեմբեր 18-ին:

Սուրբ Ծննդյան համերգին նաև մասնակցում էին Լոնդոնի ուգանդական «Աքոլի» երգչախումբը և չինացի օպերային սոպրանո Չենգ Ուանգը:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհավորեց համերգի մասնակիցներին եւ մեծ գնահատանքի արժանացրեց իրենց բարի կամքի դրսևորումը համերգին: Նա մասնավորապես շեշտեց «Կոմիտաս» երգչախմբի ակնհայտ կատարողական աճը և շնորհավորեց երգչախմբի նախագահ,  Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանին, տենոր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահին և երգչախմբի անդամներին՝ ողջունելով նրանց ծավալած կարևոր մշակութային գործունեությունը ինչպես հայ համայնքի ներսում, այնպես էլ բրիտանական հասարակության մեջ:

Համերգին ներկաները բարձր ծափողջույններով ոգևորում էին կատարողներին:

Orer.eu

1

????????????????????????????????????

????????????????????????????????????

dsc_2679 dsc_2690


Առնչվող նյութեր
1. Արմեն Սարգսյանն ընդունել է Թեքեյան կենտրոն հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանին եւ ՌԱԿ ներկայացուցիչներին
2. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքը նոր խորհուրդ է ընտրել
3. ԱՆԳԼԻԱ. Հայաստանի Առաջին Հանրապետության 100–ամյակին նվիրված միջոցառում Լոնդոնում
4. Լոնդոն. Թեքեյան մշակութային միության 70-ամյակը նշվեց մեծաշուք հանդիսությամբ
5. Բացառիկ նվագահանդես Լոնդոնում՝ նվիրված Հայկական հիմնարկի 16 ամյակին
6. Երեւանում նշվել է Թեքեյան Կենտրոնի բացման 20-րդ տարեդարձը
7. Ջութակահարուհի Անի Բատիկյանը Քադոգան Հոլ հանրահայտ համերգասրահում
8. Աննախադեպ մշակութային երեկո Լոնդոնում
9. Տոնական միջոցառում Լոնդոնում
10. «Կոմիտաս» մեդալ` Վարդան Ուզունյանին. հանդիսավոր ձեռնարկ Լոնդոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: