ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Սիրո կամուրջ» մյուզիքլը նվիրվում է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին

14 նոյեմբերի, 2013 | 09:42

siro kamurj«Արտ Թիմ» ընկերությունը և «Շարմ» հոլդինգը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 4-ին և 5-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացնեն «Սիրո կամուրջ» մյուզիքլը, որը նվիրվում է Սայաթ-Նովայի ծննդյան 300 ամյակին:

Նախագծի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «Սիրո կամուրջը» ժամանակակից հայկական մյուզիքլի զարգացմանը միտված նախաձեռնություն է: Մյուզիքլում միախառնված են խոսքը, երաժշտությունը, երգը, պարը, ինչն ավելի տպավորիչ ու ներկայանալի է դարձնում ասելիքը: Այն պատմություն է մերօրյա երիտասարդների մասին. սեր, խարդավանք, հիասթափություն, բերկրանք… Տարբեր խառնվածքի ու բնավորության երիտասարդներ, յուրաքանչյուրն իր երազանքներով, բոլորն էլ հավակնոտ և պատրաստ պայքարելու հաղթանակի համար: Այս բոլոր հույզերը արտահայտվում են երգերի կենդանի կատարումներով և պարարվեստի միջոցով:

Մյուզիքլի գլխավոր հերոսը երաժիշտ է, ով ցանկանում է հաղթել երաժշտական մրցույթում և վայելել հաղթանակի և սիրո բերկրանքը: Սակայն երազանքների իրագործման ճանապարհին բախվում է կյանքի անարդարություններին և թևաթափ լինում… Մտորումների խաչուղիներում նա ծանոթանում է թափառական աշուղի հետ: Վարպետը օգնում է հերոսին ըմբռնել երաժշտության ոգին և ծանոթացնում աշուղական արվեստի նրբություններին, ինչի շնորհիվ էլ երիտասարդը մասնակցում է մրցույթին ոչ թե կիթառով, այլ՝ թառով: Մյուզիքլի լեյտմոտիվը «կամուրջն» է անցյալի ու ներկայի միջև՝ մերօրյա երաժշտական աշխարհ է բերվում երբեմնի «սայաթնովյան» երաժշտությունը, որը լի է սիրով ու ազնվությամբ: Մյուզիքլի վերջում ժամանակակից գործիքավորմամբ հնչում է Սայաթ-Նովայի «Չկա քիզի նման» ստեղծագործությունը:

Նախագծի շրջանակում կթողարկվի նաև Սայաթ-Նովայի ստեղծագործությունների 2 ձայնասկավառակ /CD/՝ դասական և ժամանակակից մշակումներով:

«Սիրո կամուրջ» մյուզիքլի բեմադրող ռեժիսորն է Վահան Բադալյանը, բեմադրող պարուսույցը՝ Վալերի Արխիպովը, բեմական ձևավորումը Դավիթ Մինասյանինն է: Մյուզիքլի համար գրվել է նոր երաժշտություն, որի հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Արա Թորոսյանը, Էմմա Ասատրյանը: Խոսքերը հեղինակել են Անիտա Հախվերդյանը, Էմմա Ասատրյանը, Գրիգոր Կյոկչյանը, Քրիստ Մանարյանը, գործիքավորումը՝ Արա Թորոսյանի և Մարտին Միրզոյանի:

ՀՀ մշակույթի նախարարությունում «Սիրո կամուրջ» մյուզիքլի մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, բեմադրող ռեժիսոր Վահան Բադալյանը, «Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը:

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Սայաթ Նովա օփերան կը բեմադրուի Լոնտոնի մէջ
2. Հունիսի 16-ին մեկնարկում է «Սայաթ-Նովա» փառատոնը
3. Սայաթ-Նովան նորովի բացահայտվեց չեխահայերի համար
4. ՍԱՅԱԹ ՆՈՎԱ .Բացառիկ գրական-երաժշտական երեկո
5. Սայաթ-Նովա. «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգային երեկո
6. Հոբելյան՝ սայաթնովյան շնչով
7. Սայաթնովյան Վարդատոնը՝ ժողովրդական սիրո և բարեկամության տոնահանդես
8. Ժողովրդական տոնախմբություն՝ մայիսի 18-ին. Երևանում նշվելու է Վարդատոնը
9. Համաշխարհային պրեմիերա Երևանում. հնչեց Սայաթ-Նովայի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված Ա. Սիգալի «Հոգու երգերը»

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: