ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սիրուշոն և Dorians-ը մեկ բեմում

15 մարտի, 2013 | 12:39

ԵՐԵՎԱՆ-Ապրիլի 6-ին` ժամը 19:00-ին, Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում Սիրուշոն և Dorians ռոք խումբը հանդես կգան համատեղ համերգով: Այս անակնկալ նախաձեռնությամբ Սիրուշոն և Dorians-ն առաջին անգամ են միասին ներկայանում իրենց երկրպագուներին և հանրությանը:

«Միասին մեկ բեմում» համերգային ծրագրում համադրվում են ռոք և փոփ ոճերի, ինչպես նաև ազգային մեղեդիների ռիթմերը: Համերգը կուղեկցվի պարային և լուսային շոու ծրագրով: Արտիստները հանդես կգան իրենց ծրագրերով: Սիրուշոն ու Dorians-ը այս համերգով Հայաստանի երաժշտասերներին ոճերի համադրությամբ նոր մոտեցում են ներկայացնում:

Սիրուշոն բազմաթիվ ալբոմների հեղինակ է, ելույթ է ունեցել հայաստանյան և միջազգային բեմերում: Նա կներկայացնի ինչպես իր հին ու սիրված, այնպես էլ նոր ստեղծագործությունները՝ գեղեցիկ ու յուրահատուկ շոուի ուղեկցությամբ:

2008 թվականին Հայաստանում կազմավորված Dorians ռոք խումբը մի քանի տարում կարողացել է մեծ հեղինակություն ձեռք բերել: Խմբի համար սա ևս մեկ առիթ է հայրենիքում երկրպագուներին բարձրարվեստ երաժշտություն ներկայացնել:

Արտիստների միջև ստեղծագործական համագործակցության նկատմամբ արդեն մեծ հետաքրքրություն կա: Համերգի նախապատրաստման մասին YouTube-ում տեղադրված անակնկալ տեսահոլովակը արձանագրել է ավելի քան 18 000 դիտում 5 օրվա ընթացքում:

Համերգի կազմակերպիչ Deem Communications ընկերությունը և արտիստները ոգևորված են երկրպագուների դրական արձագանքով: Նրանք բարձրորակ երաժշտություն և իսկական տոն են խոստանում ապրիլի 6-ին: Համերգի տոմսերը վաճառքում կլինեն մարտի 20-ից հետո:

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայտնի երգչուհի Սիրուշոն համագործակցում է բջջային app-ի՝ PicsArt-ի հետ
2. Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին կոչ է արել քվեարկել Dorians-ի համար Եվրատեսիլի կիսաեզրափակչում
3. Dorians-ը գնում է ռոքելու “Եվրատեսիլ”-ը
4. Նորի՞ց Սիրուշոն
5. ՊռեԳոմեշ. մեծ աղմուկ ոչնչից

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: