ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սիրիահայ դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանի «Վերածնունդ» հավաքածուի ցուցադրությունը Երեւանում

13 հունիսի, 2015 | 02:54

shadoian 1Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում հունիսի 12-ին  ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ տեղի ունեցավ սիրիահայ դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանի “Shadoyan Fashion” նորաձևության տան «Վերածնունդ» հավաքածուի ցուցադրությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի 25 ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր:

shadoian2Համադրելով հայկական ազգային տարազի բաղադրիչները՝ դիզայները  ստացել է հնի ու նորի յուրահատուկ համադրություն՝ նոր կյանք և շունչ հաղորդելով ազգային տարազներին: Ներկայացված 23 կանացի, 7 տղամարդու և 8 մանկական համալիր հագուստներից բաղկացած ցուցադրության ներշնչանքի աղբյուրը հայկական տարազներն են, որոնցում արտացոլվել են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունը և ազգային խառնվածքի առանձնահատկությունները: Ներկայացված վերջին ցուցանմուշը «Անմոռուկ» խորհրդանշական հագուստն էր։

2015 թ. ապրիլի 18-ին՝ Մոսկվայում կայացած “Estet Fashion Week”-ի շրջանակներում «Վերածնունդ» հավաքածուն արժանացել է Արտասահմանյան լավագույն հավաքածու» մրցանակին: Հավաքածուն ցուցադրվել է նաև Արցախում:

shadoian3Շադոյան նորաձևության բրենդը, որը ստեղծվել է 1999թ., ներառում է “Haute Couture” հարսանեկան, երեկոյան և ամենօրյա զգեստներ, “Pret a porter” կոստյումներ, շապիկներ, կոշիկներ, պայուսակներ, աքսեսուարներ, վզնոցներ, ականջօղեր և հուշանվերներ: Առաջիկայում հավաքածուն կցուցադրվի նաև Ավստրալիայում, Ֆրանսիայում, Նյու Յորքում:


Առնչվող նյութեր
1. IDeA-ն աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայ 15 դպրոցականների
2. Սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմն ընդլայնվեց «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ֆինանսական աջակցությամբ
3. ԴԷՊԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ՝ ՏԱԳՆԱՊԱՀԱՐ ՀԱԼԷՊԷՆ
4. Հալէպի Հայ Կաթողիկէ Համայնքը Դիմաւորեց ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը. լուսանկարներ
5. Բախումնային Շրջաններու Մէջ Գտնուող Հալէպի Եկեղեցիներու Զանգերը 5 Տարուան Լռութենէն Ետք Ղօղանջեցին՝ ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառին Այցելութիւնը Աւետելով
6. Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանին Մէջ Մեկնարկը Յայտարարուեցաւ Ճեմարանի, Նոր Գիւղի եւ Հալէպի Բոլոր Ազգային Կառոյցներու Վերականգնումի Աշխատանքներուն
7. Սիրիա.- Հալէպի Մէջ Մարդասիրական Զինադադար Է
8. Զարմիկ Պողիկյան. Ժողովուրդն իր մշակույթին համապատասխան բարեփոխումներ էր ուզում, բայց ոչ պատերազմի միջոցով
9. ՖՐԱՆՍԻԱ.Հալեպահայության աջակցության երթ Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի դիմաց
10. Սիրիա.Տարբեր որոշումներ, տարբեր շարժառիթներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը
2.Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. ասել է նախագահ Սարգսյանը ,,Ֆրանկ Մյուլեր»ում
3.Արմեն Սարգսյանը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը
4.Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
5.«ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
6.Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
7.Գիտության զարգացում համակարգչային տեխնոլոգիաներով
8.Լիար­ժեք կրթութ­յուն լսողության խանգարում ունեցող ե­րե­խա­նե­րին
9.Բարեկարգվում է Ախթալայի վանքի շրջակայքը
10.11 երիտասարդ արժանացել են «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակների՝ ստանալով UWC քոլեջներում ուսանելու հնարավորություն
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: